Ձերբակալվածների անուններն ինձ ոչինչ չեն ասում. Հայկ Խանումյան

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված կան 2 ձերբակալվածներ, սակայն առերեսում դեռևս չի եղել: «Ձերբակալվածների անուններն  ինձ ոչինչ  չեն ասում, բայց լուսանկարներով  տեսած դեմքերը, մականունները , մի խոսքով այդպիսի տարբեր հատկանիշներ հաշվի առնելով ՝ նրանցից մեկը կարծես թե իմ ճանաչածն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը: Գործի բացահայտման   գործընթացում վերջինս  պասիվություն է նկատում իրավապահների կողմից: «Կարծում եմ քննչական մարմինը բավականին դանդաղ է աշխատում, որովհետև կան մեքենայի համարները, կան վիդեոնյութեր, կան անուններ և կարծում եմ ավելի ակտիվ քայլեր պետք է կատարվեին կասկածյալների շրջանակը ճշտելու համար»,-նշեց  պատգամավորը: Հայկ Խանումյանը չի շտապում գնահատականներ տալ, թե ինչու է ոստիկանությունը հապաղում գործը բացահայտելու համար,  սակայն  միևնույն ժամանակ մտահոգություններ ունի: Այս համատեքստում նա «Այս դանդաղումը ինձ խիստ անհանգստացնում  է և դժգոհության առիթ է տալիս: Կարծում եմ բավարար փաստեր կան, որպեսզի կասկածյալների ավելի լայն շրջանակ հայտնաբերվի»,-շեշտեց նա: Հասարակությունն այնքան էլ չի վստահում նմանատիպ գործերով բացահայտումներին՝ հատկապես, որ բռնությունները, լինի Հայաստանում, թե Արցախում, համարում է անպատժելիության հետևանք: Մեր համաքաղաքացիներից ոմանք  թերահավատ են, թե նման դեպքերում պատասխանատվություն են կրում իրական մեղավորները: Ի դեպ,  Հայկ Խանումյանը նաև  տեղեկացրեց, որ դեղամիջոցների ազդեցության տակ ցավերը մեղմացել են : Նա հունիսի 9-ին  տեղափոխվել է տուն:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am