Հանրապետական բիզնեսմենները չեն հասցնում. Ա. Մանուկյան
«Այս տեմպով այս կարգի կարևորության փաստաթուղթ քննարկելն անընդունելի է»-ԱԺ-ում այսօր քննարկված Հարկային օրենսգրքի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Դրա համար էլ, ըստ նրա՝ պատգամավորների ելույթները լրիվ կազմակերպված չեն։ «Պատահական չէր, որ անգամ Հանրապետական կուսակցության բիզնեսմեն պատգամավորներն այստեղ հարցեր էին տալիս։ Դուք ասում եք՝ ապրիլ ամսից նախագիծը պտտվում է, բայց ապրիլից ոչ ոք չի քննարկել։ Անգամ ձեր խմբակցության բիզնեսմենները չեն հասցրել իրենց հարցերը տալ»,-շեշտեց Արամ Մանուկյանը։ Նա հիշեցրեց նաև քաղաքական գործիչների գույքի մասին. «Մոնումենտի վերևի բազմահազարանոց տները գույքահարկ վճարո՞ւմ են, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ չեն վճարում կամ վճարում են սիմվոլիկ։ Հլը բերեք այդքանը մտցրեք հարկային դաշտ, տեսեք՝ որքան մուտքի ավելացում է լինելու»։
