Յա էշը կսատկի, յա էշատերը. Բագրատյան
«Ես դա չեմ արել, այդ քայլին գնալը կոպտագույն սխալ էր, իսկ հիմա մտածեք՝ ո՞նց եք հետ կանգնում դրանից, ի՞նչ իրավունք ունեք սահմանին գանձել ԱԱՀ, չկա տենց բան, այ ընկերներ, դա մաքսատուրք, հետո յա էշը կսատկի, յա էշատերը»,- այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Այնուհետև անդրադառնալով իր ղեկավարած տարիներին՝ փաստեց՝ 96 թվականին բյուջեի ծախսերը 400 միլիոն դոլար է եղել. «Բայց 93-ից 96-ին հարկերը ծախսերով 8 միլիոնից հասել է 400 միլիոն դոլարի, 3 տարում, սա էլ ասեք, ստացվում է, որ 96-ին Կառավարությունը, իշխանության երրորդ տարում կարար գներ էնքան ծառայություն, որ էսօրվա Կառավարության գնածի 70 տոկոսն է»: Ըստ նրա՝ հարկային օրենսգրքում դրույթներ կան, որոնք պարզապես անընդունելի են: «Նույնիսկ «Ռուսգազարդ»-ի նման հզոր ընկերությունը կամ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային գործարանը թող ինքը որոշի՝ ինչ է ուզում անել, անցած տարի, որ դա խոսում էինք էստեղ, վարչապետը ոգեւորված խոսում էր, ասեցի՝ կքանդես, մի արա, որպես ընդդիմություն պահանջում էի, որ 5 տոկոս դնեն»,-ասաց Բագրատյանը:
