Օրենսգիրքն աղբի մակարդակի է. պատգամավոր
Հարկային օրենսգրքի հարցով հարակից զեկուցող Վարդան Այվազյանին պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի քանի դիտարկում ներկայացրեց.«Պարոն Այվազյան, դուք մեզ ի՞նչ եք խորհուրդ տալիս, լինելով մարդ, ով գլխավորել է առաջին հարկային համակարգը։ Ես վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի։ Հատկապես կոնցեպտուալ լուծումների առումով, որոնք գրեթե բացակայում են, համակարգ չկա։ Երկու դեպքում վճարն անվանված է հարկ, մի դեպքում՝ հարկը վճար։ Այս փաստաթղթի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում»։ Այվազյանը հորդորեց Հ. Բագրատյանին չծայրահեղացնել ամեն ինչ: Նա նշեց, որ այս օրենսգրքի վրա շատ երկարատև են աշխատել: «Ես միշտ ուրախ կլինեմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմն օգտագործվի, ու ձեր խորհուրդներով էլ փորձենք հասկանալ՝ որի՞ անունն է հարկ, որի՞ անունը՝ վճար»,- նշեց Վ. Այվազյանը:
