Վերացնել հարկ վճարողների դասակարգումը. պատգամավոր
ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց. «Հանրապետությունում ստեղծված է սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակ, որ հարկային ստուգումների և վարչարարության արդյունքում փակվում են ձեռնարկություններ։ Չե՞ք կարծում, որ պետք է վերացնել հարկ վճարողների դասակարգումը և ստուգումներն իրականացնել ըստ անհրաժեշտության»: Վախթանգ Միրումյանը նշեց, որ hարկային վարչարարության մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգումերին։ Պարոն Դոխոլյանն արձագանքեց. «Հնարավո՞ր չէ հարկային տեսուչի որակական փոփոխություն կատարել՝ հաշվի առնելով Վրաստանի օրինակը։ Այնտեղ, բացի նրանից, որ հարկային տեսուչը կատարում է իր պարտականությունները, նաև օգտակար դեր է կատարում տնտեսվարողի համար. օգնում է, որ չլուծարվեն»։ Այնուհետև հարցրեց, թե ՊԵԿ փոխնախագահը Շրջանառության հարկի հարցում խնդիր չի տեսնում։ «Խնդիր տեսնում ենք և այդ պատճառով փոփոխություններ ենք նախատեսել Ընտրական օրենսգրքում։ Դրանք լուրջ մարտահրավերներ են, եթե նայում ենք երկարաժամկետ հատվածում։ Եվ պետք է հասկանալ՝ արդյո՞ք պատրաստվում ենք երկարաժամկետ հատվածում մեր տնտեսության հեռանկարը և հարկաբյուջետային համակարգի կայունությունը ամրապնդել 90 տոկոս այլընտրանքային համակարգում գործող սուբյեկտների հետ»։
