Անկարան ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևին պատասխանելու հարցը
Անկարան ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի բանաձևին պատասխանելու հարցը:Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին նշել է, որ կատարվում է աշխատանք՝ հնարավորինս չեղյալ հայտարարելու այդ որոշումը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ: Կատարվում է աշխատանք՝ հնարավորինս չեղյալ հայտարարելու այդ որոշումը, ուսումնասիրվում է հարցը, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը, ում խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ: Բանաձևի հեղինակը ծագումով թուրք գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էր:
