Զուրաբյանն առաջարկում է վերանայել 2016-ի բյուջեն
Ազգային ժողովում արտահերթ նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իր առաջարկը՝ 2016 թվականի պետական բյուջեի վերաբերյալ:
«Նախորդ շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ խոսք գնաց բյուջեի կատարողականի մասին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խնդիրը կա, որը սակայն, կապված է ոչ թե կառավարության հետ, այլ հաստատված բյուջեի տողերով. այսինքն՝ ԱԺ-ի կողմից: Մենք առաջարկում են հրավիրել արտահերթ նիստ և վերանայել 2016 թվականի բյուջեն», - ասաց պատգամավորը:
«Նիստի օրակարգի քվեարկության ընթացքում կառավարությունը չի կարող պատասխանել հարցերին:Սա քվեարկություն է, հետագայում Ձեզ կպատասխանեն», -Նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Արտահերթ նիստի օրակարգը հաստատվեց:
