Հասունության դասեր` բարերար Ռուբեն Վարդանյանի որդուց. 168 am

Հասունության դասեր բարերար Ռուբեն Վարդանյանի Արցախի ՊԲ-ում ծառայող որդուց՝ Դավիթ Վարդանյանից Repat Armenia-ն հարցազրույց է ներկայացրել բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի որդու հետ, ով ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում, իսկ ներկայում ոտքի վնասվածքի պատճառով աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմում՝ որպես ժամանակավոր օգնական: Լրագրողի հարցին, թե ում որոշումն է եղել Արցախում ծառայելը, Դավիթը պատասխանել է, որ իր հոր կարծիքը, անկասկած, իր համար մեծագույն նշանակություն ունի, սակայն հանգամանքներն այնպես էին դասավորվել, որ իր կյանքի այդ ժամանակահատվածում ճգնաժամային անորոշություններ կային, և վերջնական որոշումը կայացրել է ինքնուրույն: «Նշեմ, որ մայրս, ով հայուհի չէ, աջակցեց որոշմանս»,- անկեղծացել է Ռուբեն Վարդանյանի 20-ամյա որդին: Դավիթը, ով ծնվել և մեծացել է Ռուսաստանում, 7 տարի սովորել է Անգլիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկում, այսպես է մեկնաբանել իր ընկերների և մտերիմների արձագանքը՝ կրթությունը դադարեցնելու և Արցախում ծառայելու իր որոշմանը. «Իմ ծանոթների շրջանակը մեծամասամբ կենտրոնացած է Լոնդոնում, Մոսկվայում և ԱՄՆ-ում, սակայն ռեակցիան ամենուր գրեթե միանշանակ էր՝ հարգանք՝ հատկապես տղաների կողմից, և վախ ու չհասկացվածություն՝ աղջիկների կողմից»: – Արդեն մոտ մեկ տարի Արցախում ես: Ի՞նչ է քեզ համար Արցախը: – Առաջին հերթին՝ դա պատմական հայրենիք է, երկրորդ՝ Արցախը յուրահատուկ վայր է ոչ միայն՝ հայերի, այլև՝ ողջ աշխարհի համար: Եվ ոչ միայն՝ իր պատմության և մշակույթի շնորհիվ, այլև՝ մարդկանց, որոնք այստեղ ապրում են. նրանք ապշեցնում են իրենց դիմացկունությամբ, ոգու ուժով և անկեղծությամբ: – Հիմա դու Արցախում սովորական զինծառայող ես: Ի՞նչն է քեզ վախեցնում՝ որպես զինվոր և որպես հայ, ով հայկական հող է եկել՝ մտածողության միանգամայն այլ համակարգից ու կենսակերպից: – Ամենաշատը վախենում եմ անօգնական մնալուց: Խոսքն անվտանգության մասին չէ, այլ՝ որ իմ ուժերն ու հնարավորությունները կարող են անբավարար լինել՝ մինչև վերջ օգնելու համար: Բացի այդ, կան նաև որոշակի անհարմարություններ, օրինակ՝ լեզվական խոչընդոտը: Ես մի քիչ խոսում եմ Ղարաբաղի լեզվով, սակայն մտածում եմ ռուսերեն ու անգլերեն, քանի որ լեզվի չիմացությունն իրականում ստեղծում է որոշակի դիստանցիա, որը ցանկանում ես վերացնել: Բացի այդ, զգացվում է մշակույթների տարբերությունը: Ղարաբաղցիների մշակույթը ո՛չ լավն է, ո՛չ վատը, այն պարզապես տարբեր է: Ու այդ գիտակցական եզրակացությունը հարմարավետության գոտուց, միաժամանակ բարդ է ու շատ օգտակար ինձ համար: Դա ոգեշնչում է: – Ինչպե՞ս են քեզ ընկալում ղարաբաղցիները: – Մի կողմից՝ կա զգացողություն, որ ինձ վրա նայում են՝ որպես ինչ-որ եկվորի, սակայն, մյուս կողմից՝ ինձ դիմավորում են շատ հյուրընկալ ու ինձ վերաբերվում են հարգանքով՝ որպես մարդու, ով ինքնակամ եկել է ծառայելու հայրենիքին: – Չեմ ցանկանում քեզ թշնամացնել սփյուռքի հետ, բայց արտերկրում ուսում ստանալը և աշխարհի տարբեր երկրների հայերի հետ շփման մեծ շրջանակը թույլ է տալիս տեսնել աշխարհով սփռված հայերի միասնականության և մասնատվածության բազմաթիվ ասպեկտները: Ներկայացրու քո տեսլականը հայկական սփյուռքի մասին՝ որպես երևույթի: – Ողջ աշխարհում նման մեծ սփյուռք ունենալն առավելություն է, որը, այդուհանդերձ, ունի նաև սահմանափակումներ: Հայերը հիանալի կարողանում են ադապտացվել այլ միջավայրերում, սակայն այդ ամենի հակառակ կողմը միասնականության կորուստն է: Մենք բոլորս շատ տարբեր ենք, այդ իսկ պատճառով՝ առաջին խնդիրը, որը տեսնում եմ տարբեր երկրների սփյուռքի և Հայաստանում բնակվող հայերի մեջ, մեկը մյուսի հանդեպ գերազանցության զգացումից ազատվելն է: Հարկավոր է ձգտել նրան, որպեսզի հասկանանք միմյանց, այլ ոչ թե՝ փորձենք ազատվել աշխարհընկալման մեր տարբերություններից: Մենք լայնորեն ներկայացված ենք ողջ աշխարհում. դա մեծ առավելություն է: Ադապտացվելու մեր կարողությամբ դա կարող ենք օգտագործել ու սովորել միմյանցից: Չնայած մեր միջև բոլոր տարբերություններին՝ վերջին իրադարձությունները (ապրիլյան քառօրյա պատերազմը.- Ե.Կ.) ցույց տվեցին հայերի համար ընդհանուր եզակի հատկություն՝ մենք արտագաղթում ենք խաղաղ ժամանակ ու վերադառնում ենք պատերազմի ժամանակ: Դա ապացուցում է, որ հայերը կարող են միանգամայն հեշտությամբ արտագաղթել և վերադառնալ, ինչը հավելյալ դրական պոտենցիալ է ստեղծում: – Այնուամենայնիվ, դու 20 տարեկան ես, ընդ որում՝ մեծացել ես այլ միջավայրում, ինչը, անխուսափելիորեն, այլ աշխարհընկալում է ենթադրում, քան Ստեփանակերտից կամ Երևանից քո հասակակիցների մոտ է: Պատմիր հայ հասակակիցներիդ մասին քո տպավորությունները: – Ինձ համար շատ հաճելի էր տեսնել, որ Հայաստանում և Արցախում երիտասարդները նվիրված են իրենց երկրին, ու դրա հետ միաժամանակ՝ լի են էներգիայով ու պատրաստ են ինքնազարգացման: Դա միանգամից կոտրում է Հայաստանի երիտասարդության մասին՝ սփյուռքի կարծրատիպերը: Հայերի ներկայիս սերունդն առավելություն ունի նախորդի նկատմամբ՝ փոփոխությունների հանդեպ իր բաց լինելով, ու դա շատ լավ նշան է ապագա Հայաստանի համար: DVardanyan-banner – Ի՞նչ է քեզ պակասում հայկական հողում: Հարցը նյութական արժեքների մասին չէ: – Իհարկե, պետք է խոստովանել, որ ես ամբողջովին հարմարավետության գոտում չեմ գտնվում, երբ ապրում եմ Հայաստանում, սակայն, միևնույն ժամանակ, գտնվելով հայկական հողում՝ ես զգում եմ ձգողականություն, ինչ-որ բան, որն ինձ կապում է դրա հետ: Ու որքան երկար եմ ես այստեղ գտնվում, այնքան ուժեղ է այդ ձգողականությունը: – Դու հայերին կողքից գնահատելու հնարավորություն ունես, քանի որ ապրում ես փակ հայկական հասարակությունում: Ի՞նչ թերություններ ես տեսնում հայ հասարակության մեջ: – Կարծում եմ, որ միշտ անցյալին նայելով ապրելը վտանգավոր ճանապարհ է: Իհարկե, մենք պետք է հիշենք մեր պատմությունը և հպարտանանք դրանով, սակայն, միևնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ է անձամբ ստեղծել մեր ապագան այսօր, որպեսզի մեր երեխաներն ու թոռները կարողանան նույնկերպ հպարտանալ իրենց պատմությամբ, ինչպես մենք: Այն, ինչ խանգարում է մեզ կերտել մեր ապագան, զոհի բարդույթն է, որը մեզ թույլ չի տալիս անցում կատարել գոյատևումից՝ բարգավաճման: Ու այդ իմաստով Արցախը մեր այդ թուլության հաղթահարման բանալին է: Դա կենդանի օրինակ է այն բանի, որ դարերի ընթացքում առաջին անգամ մենք կարողացանք չհարմարվել մեզ համար օտար համակարգին, այլ կարողացանք պայքարել մեր հողի համար՝ հանուն մեր երեխաների և թոռների: Այդ օրինակը պետք է հենման կետ դառնա մեզ համար և խթան հանդիսանա՝ առաջ շարժվելու համար: – Ո՞րն է, քո կարծիքով, ժամանակակից հայ հասարակության խնդիրը: – Իմ կարծիքով՝ դա հասարակության զարգացումը և առաջընթացն է կրթության և, գլոբալ իմաստով՝ անվտանգության, այդ թվում` սահմանների, լեզվի և մեր ինքնության   ապահովման միջոցով: Ցեղասպանության թեման այսօրվա դրությամբ միավորում է ողջ աշխարհի հայերին. իհարկե, մենք մշտապես պետք է հիշենք դրա մասին, սակայն այն չի կարող հենման կետ լինել մեր ինքնագիտակցության զարգացման համար: Նմանօրինակ հենման կետ, ինչպես արդեն ասացի, պետք է դառնա Արցախը ու այն, ինչ այնտեղ տեղի է ունենում այսօր: – Դու հայտնի հոր որդի ես, այդ հանգամանքը մոտիվացնում, ուղղորդում և տեսլական է տալիս: Ի՞նչը կամ ո՞վ է ոգեշնչում Դավիթ Վարդանյանին: – Հետաքրքրասիրությունն ու անտարբեր չլինելը, այդ գծերը հիացնում են ինձ մարդկանց մեջ: Որպես անհատականություն՝ կարող եմ նշել զորավար Սկիպիոն Աֆրիկացու անունը: Նա եզակի մարդ էր, և ոչ միայն՝ շնորհիվ իր խելքի, վեհանձնության ու հրամանատարական իր տաղանդի շնորհիվ, որը թույլ տվեց նրան հաղթել մեծագույն ստրատեգներից մեկին՝ Հանիբալին: Նա ունիկալ էր նաև նրանով, որ կարողացավ հաղթել ինքն իրեն՝ հանուն իր ժողովրդի բարեկեցության հրաժարվելով իշխանությունից: Եթե խոսենք ինձ ներշնչած գրողներից, ապա ընտրում եմ Ջոն Ստյուարտ Միլլին՝ հասարակության պայքարի ու անձի ազատության նրա կոնցեպցիան: Եվ, վերջապես, ամենահետաքրքիր մարդկանցից մեկին կնշեմ, ում մասին ես երբևէ կարդացել եմ՝ Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Ռիչարդ Ֆայնմանն է, ով ատոմային իր ռեակտորով լիցքեր էր հաղորդում իր շուրջը գտնվողներին: – Ինչպիսի՞ն ես ուզում տեսնել Հայաստանը 20 տարի անց, ու արդյոք կապո՞ւմ ես քո ապագան Հայաստանի հետ: – Միանշանակ՝ այո՛: Ես տեսնում եմ Հայաստանը՝ որպես ինտելեկտուալ, տնտեսական ու մշակութային հանգույց: Այլ մշակույթներ հասկանալու մեր կարողությունն ու նրանց հետ հարաբերություններ կառուցելու հմտությունը մեզ տալիս է եզակի մրցակցային գերազանցություն ու տարածաշրջանում առաջատար դառնալու հնարավորություն: Այդ իմաստով Իրանի բացվելը մեր շանսն է, ու մենք պետք է այն ճիշտ օգտագործենք: Հենց հիմա մենք կարող ենք անել անհրաժեշտ քայլեր, որպեսզի դառնանք քաղաքակիրթ կամուրջ ոչ միայն՝ Իրանի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: – Եվ վերջին հարցը: Ինը և կես ամիս առաջ անհնար էր կանխատեսել 2016թ. ապրիլի 1-ը: Եթե դու հնարավորություն ունենայիր գտնվել Արցախում կամ Լոնդոնում, ո՞րը կընտեիր: – Ես կընտրեի Արցախը: ԵԼԵՆԱ ԿՈԺԵՄՅԱԿԻՆԱ 2009թ. տեղափոխվել և բնակություն է հաստատել Հայաստանում:  

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am