ԳԱԼԱ-ն երբեք էլ չի եղել պարզապես լրատվամիջոց

«Հայոց աշխարհ»-ը ներկայացնում է ԳԱԼԱ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյնաի հետ հարցազրույցից մի հատված.

-Լրատվական դաշտում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալում, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել կուսակցություն և մտնել քաղաքական դաշտ:
-ԳԱԼԱ-ին հաջողվեց կարճ ժամանակահատվածում դառնալ գործոն Գյումրիում, և վերջին մի քանի ընտրություններում իշխանության գրանցած ցածր արդյունքները Գյումրիում նաև ԳԱԼԱ-ի հետևողական աշխատանքով եմ պայմանավորված:
ԳԱԼԱ-ն երբեք էլ չի եղել պարզապես լրատվամիջոց, սահմաններ ու սահմանափակումներ երբեք մեզ համար չեն եղել: Մենք փորձել ենք անել ավելին, քան կարող էինք, և պետք է անեինք՝ որպես ԶԼՄ ներկայացուցիչ: Հենց դրանով է պայմանավորված նաև ԳԱԼԱ-ի գործոնը, ազդեցությունը և հեղինակությունը Գյումրիում:
Սակայն երբ ամփոփում ենք, թե ի՞նչ է փոխվել մեր քաղաքում, արձանագրում ենք, որ իշխանությունը մատը մատին չի տվել: Մեզ համար այլընտրանք չէր մնում, քան արդեն քաղաքական դաշտում մեր ուրույն դերակատարությունն ունենալ:
-Ինչո՞վ է առանձնանալու կուսակցությունը, որո՞նք են լինելու ձեր առաջարկած ծրագրի թիրախային կետերը:
-Կուսակցությունը դեռևս չի ստեղծվել, բայց գաղափարն արդեն առանձնահատուկ է: Այո՛, Հայաստանում աննախադեպ բան է, երբ կուսակցության ստեղծման հայտ ներկայացնողը լրատվամիջոցի ներկայացուցիչներ են:
Առանձնահատուկ է նախաձեռնողների կենսագրությունը. նրանք 11 տարի ճանապարհ են անցել ԳԱԼԱ-ի հետ, վարկաբեկված չեն, չկան կոմպրոմատներ, որ իշխանությունները փորձեն նեղն ընկնելուն պես գործի դնել, երիտասարդներ են, ովքեր անելիք և ասելիք ունեն:
Եվ ամենակարևորը՝ մեր թիմում չկան պատահական մարդիկ՝ դեսից դենից ներմուծված: Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ աննախադեպ է ոչ միայն որոշումն ինքնին, այլև աննախադեպ են լինելու մեր հետագա քայլերը: Ամբողջ նախընտրական արշավը հենված է լինելու աննախադեպ քայլերի վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 35 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է 1 Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան 2 Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է 3 Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան 4 Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան 5
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am