Փառանձեմ Մեյթիխանյանին կանչել են հանդիպման

Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին։ «Ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», նման կցկտուր տեղեկություններ է հայտնում դեպքի մասին պատմող Ոստիկանության հաղորդագրությունը։ Իրականում պարզվում է, որ այս հանցագործությունն էլ բացառություն չէ, դրան առնչվում են բարձրաստիճան պաշտոնյայի մերձավորներ։ Խաչատրյանն իր «Ֆորդ Տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղիով, երբ նկատել է «պրոտիվ» երթեւեկող ավտոմեքենա։ Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ եւ ֆիզիկապես պատրաստված անձնավորություն էր, փորձել է քաղաքավարի նախատել օրինազանց երիտասարդ վարորդին, նա նկատողություն է արել սխալ վարելու համար։ Վարորդը ընկերների հետ է եղել , ծանր է տարել դիտողությունն ու իջնելով ավտոմեքենայից հայհոյանքներ է տեղացրել։ Ապա մեքենայից դուրս է հրավիրել Խաչատրյանին։ Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որն ավտոմեքենայում է եղել։ Դուրս գալով նա հարվածել է հայհոյողին, ապա վրա են տվել վարորդի երիտասարդ ընկերները, սակայն ֆիզիկապես պատրաստված Խաչատրյանը կարողացել է միայնակ բոլորի հախից գալ, ավտոմեքենայի մեջ է եղել նաեւ երիտասարդ մի աղջիկ։ Տեսնելով, որ ընկերները խմբով չեն կարողանում միայնակ Խաչատրյանի վրա, զանգել ու օգնության է կանչել։
Մեր տեղեկություններով արագ դեպքի վայր են հասել մի խումբ ամրակազմ երիտասարդներ, որոնց ինքնությունը փորձ է արվում թաքցնել: Նրանք հարձակվել ու դաժանաբար ծեծել են Խաչատրյանին,երկաթյա ձողերով, Խաչատրյանը գետին է տապալվել երկաթյա գնդից ստացված հարվածից։ Մայրն է իջել ավտոմեքենայից, ճչացել, որ որդուն սպանում են, բայց դաժան ոճրագործները սպանել են Խաչատրյանին մոր աչքի առաջ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել։
Մեր ունեցած տեղեկություններով,օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Եղիշե Խաչատրյանի այրի, նույն բուհի դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանին հրավիրել է իր մոտ և խոստացել իր կողմից  ամեն ինչ անել:
Նշենք,որ նույն գործով արդեն կան ձերբակալվածներ,երկուսը հետախուզման մեջ են ,սակայն մինչ այժմ այլ անձանց մասնակցության հետ կապված դեռ կասկածներ են մնում ,որոնց անունները դեռ չեն շրջանառվում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am