Ո՞վ ես դու, որ ներկայացնում ես». Միքայել Մելքումյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ այս տարվա բյուջեն իր կատարողականով նորույթ չէ. «Այդ պրոբլեմային գործընթացը շարունակվում է տարիներ շարունակ: Երբ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում էր, իմ հիմնական հարցն էր. «Դու որպես ի՞նչ ես ներկայացում, ո՞վ ես դու, որ ներկայացնում ես: Եթե հաշվապահական փաստաթուղթ ես ընդամենը ներկայացնում, ապա խնդիր չկա, դա մենք կարող ենք կարդալ: Բայց եթե այդ ներկայացրածի հիմա վրա քաղաքական գնահատականներ ունակ չես, լիազորված չես տալու, ուրեմն սա աբսուրդ է»: Գալիս ինչ-որ թվեր է ասում, այդ թվերը հնչեցնելու ընթացքում մենք չգիտենք՝ հանրապետությունում ինչ է տեղի ունեցել: Եթե 500 միլիոնով տրանսֆերտները կրճատվել են, ներկրումը 30%-ով կրճատվել է, արտահանումը 4%-ով կրճատվել է, նոր աշխատատեղեր չեն առաջացել, աղքատությունը չի կրճատվել, գործազրկությունը չի կրճատվել, ուրեմն ի՞նչ ենք անում, բայց բյուջեն ծախսում ենք: Այս պայմաններում շատ կարևոր է, որ, երբ կառավարությունն է գալիս, քաղաքական լուրջ գնահատականներ հնչեցվեն քաղաքական թիվ մեկ ամբիոնից, որը չկա»: «Մյուս խնդիրը նրա նշած PR ակցիան է:Հիմնական միտքը դրված է՝ ժողովրդի կողմից վստահության վերականգնման հայտ ներկայացնելը: Այսինքն՝ հայտ է ներկայացնում, կառավարությունը մտածել է՝ ի՞նչ անենք, ու որոշել են հռչակել, որ ոչ ֆորմալ մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարում են, և կամաց-կամաց վստահությունը կվերականգնվի: Երբ ժողովրդի հետ խոսում ես, պետք է մատչելի ասես՝ որտեղ էր թերացումը: Երբ մի բանի դեմ պայքարում ես, ասում ես՝ այսօրվանից չկան մենաշնորհներ, բայց չես ասում, թե ով էր հրաման տվել, որ այդ մենաշնորհը լինի: Կառավարությունն իրեն դրել է նոր բժշկի տեղ: Որ գնում ես նոր բժշկի մոտ, նա հարցնում է՝ ո՞ւմ մոտ ես բուժվել նախկինում, ու հիվանդության պատմությունն է նայում, և մենք հիմա եթե չտանք գնահատական, թե ոչ պաշտոնական մենաշնորհն ինչի՞ հետևանք էր, ուրեմն մենք չենք կարող բուժել»,-հավելեց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am