Մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք չենք վարանում ամենասուր, ամենակոպիտ, ամենավիրավորական բառերով դրա մասին խոսել։ Մանավանդ այսօր՝ համացանցի դարում, կարիք չկա թեկուզ մի քանի վայրկյան շունչ քաշելու, դիմացինիդ աչքերին նայելու` ստեղնաշարը ձեռքի տակ է։ Բայց երբ մենք ինչ-որ բան հավանում ենք՝ սկսած անձրեւից հետո հայտնված ծիածանից եւ վերջացրած ինչ-որ հասարակական երեւույթով, մենք չենք շտապում մեր գոհունակությունը հրապարակավ հայտնել։ Պատճառն այն է, որ մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ՝ վախենում ենք, որ ցանկացած դրական բառ սխալ է հասկացվելու այն հասարակության մեջ, որտեղ ընդունված է իրար փնովել եւ նախանձել։ Ի հեճուկս հասարակական այդ ճնշման` ուզում եմ երեք պաշտոնյաների մասին բարի խոսքեր ասել: Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք: Իհարկե, մեր պետական համակարգի` մարդուն փչացնելու հնարավորություններն անսահմանափակ են, բայց ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ նա իրեն երբեք Ալիկ Միրզաբեկյանի նման չի դրսեւորի: Ռուսաստանաբնակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Դարձյալ անձամբ չեմ ճանաչում այդ երաժշտին, լսել եմ ինձ հասանելի ձայնագրությունները, կարդացել եմ Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի «հաջողության պատմության» եւ դիրիժորի գործունեության այլ դրվագների մասին եւ այս դեպքում էլ եմ կարծում, որ այդ մարդը Հայաստանի մշակույթին օգուտ կբերի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am