Թուրքական իշխանությունը կարող է կրկին հարձակվել փոքրամասնությունների վրա. Վաալ

Դատելով անցյալի օրինակներից՝ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձեւը հազիվ թե լուրջ վնաս հասցնի Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններին: Այս կարծիքին է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը: «Գերմանացիներն առաջինը չեն, որ գնացին այդ քայլին, եւ վերջինը չեն լինի: Եվրոպայում նրանք հետեւեցին Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ մի շարք այլ երկրների օրինակին, որոնք վերջին տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Գրեթե բոլոր պատմաբանները պարբերաբար համաձայնում են, որ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանական ակտ էին, չնայած այդ եզրույթն ի հայտ է եկել դրանից 30 տարի անց»,- Foreign Affairs-ում հրապարակված հոդվածում գրում է դե Վաալը: Նա հիշեցնում է, որ դեռեւս 1921 թվականին գերմանացի գեներալ Լիման վան Սանդերսը ներողություն խնդրեց Թալեաթ փաշային սպանածա հայի գործով դատավարության ժամանակ: Նրա խոսքով, Բունդեսթագի բանաձեւը կարեւոր է նաեւ Հոլոքոստի պատճառով: «Դա օգնում է նաեւ բացատրել, թե ինչու են թուրքերն այդքան խուսափում «ցեղասպանություն» եզրույթից. նրանք բնազդաբար զգում են, որ այդ եզրույթն իրենց պապերի գործողությունները հավասարեցնում է նացիստներին»,- կարծում է հոդվածի հեղինակը: Դե Վաալը նաեւ հետաքրքրական է համարում բանաձեւի ընդունման համար Բունդեսթագի ընտրած ժամանակը: Ի վերջո, ակնհայտ է, որ դա պետք է արվեր անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: «Բայց գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչների համար դա խորհրդանշական միջոց էր՝ պատասխանելու վախեցնելու տակտիկային, որն Էրդողանն օգտագործում էր միգրանտների ճգնաժամի ժամանակ՝ սպառնալով հազարավոր միգրանտների Եվրոպա ուղարկել, եթե թուրքերը ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք չստանան»,- կարծում է հեղինակը: Լրագրողը հիշեցնում է, որ բանաձեւի շարժիչ ուժերից մեկը Ջեմ Օզդեմիրն էր՝ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ուժեղ դաշնակիցը: Նրա խոսքով, Թուրքիայում այդ կուսակցությունն ավելին է, քան քրդական լինելը, այն բոլոր փոքրամասնությունների համար «հովանոց» է ծառայում: Նա նշում է, որ Թուրքիայում հայկական հարցն արդյունավետորեն միավորվում է քրդերի խնդրին: Դե Վաալն ընդգծում է, որ Էրդողանի նոր բռնատիրական Թուրքիայում նախագահը պատերազմ է հայտարարել քրդերին, ինչպես նաեւ հայերին: Էրդողանը ցանկանում է խորհրդարանում մեծամասնություն ստանալ, որպեսզի կարողանա սահմանադրական բարեփոխումներն առաջ մղել եւ նախագահի ավելի հզոր ինստիտուտ ստեղծել՝ իր իսկ գլխավորությամբ: Այդ պատճառով ճնշումներ է գործադրում HDP-ի անդամների նկատմամբ: Նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել ահաբեկչության մեղադրանքով եւ հեռացվել խորհրդարանից: Նրանցից մեկն էլ պատգամավոր Կարո Փայլյանն է, որը, ըստ դե Վաալի, «մարտահրավեր նետեց Թուրքիայի նոր սուլթանը դառնալու՝ Էրդողանի փորձին»: «Այդ պատճառով Բունդեսթագի բանաձեւը կարող է միայն բարդացնել Փայլյանի ու նրա ընկերների կյանքը»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ Թուրքիայի փոքրաթիվ հայկական համայնքն ու Թուրքիայում կիսաօրինական աշխատող տասնյակ հազարավոր հայերը հատկապես խոցելի են դառնում Անկարայի պատասխան քայլերի առջեւ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am