«Իրավունք». Աթեշյանը 550 հազար դոլարանոց տուն է գնել, վարում է հոգեւորականին ոչ հարիր կյանք

«Իրավունք» թերթը գրում է. «Տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի քայլը որակում է որպես անբարոյականություն եւ խայտառակություն։ Հիշեցնենք, որ վերջինս Թուրքիայի նախագահ էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ եւ դատապարտող նամակ հղել Թուրքիայի նախագահին։ «Իրավունքի» այն հարցին, թե կոնկրետ ում եւ ինչ նպատակների համար է այս ամենն արվում, Հացպանյանը նշեց, որ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդը բառացիորեն Թուրքիայի շահերին է ծառայում. «Ես Աթեշյանին ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, կարելի է ասել նրա ներքնազգեստի գույնն անգամ գիտեմ, եւ այսօր նա ընկած է իմ հետեւից ու ցանկանում է դատի տալ տարբեր պատճառաբանումներով։ Ես վստահորեն ասում եմ, որ Աթեշյանին որեւէ մեկը չի վախեցրել ու ճնշել նա գործել է միայն իր շահերին համապատասխան»։ Մեջբերենք, որ Աթեշյանն իր նամակում մասնավորապես նշել էր, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին Բունդեսթագի կայացրած որոշումը հարուցել է մեր ազգի տխրությունը։ Որպես Թուրքիայի հայկական համայնք՝ իրենց ափսոսանքն են հայտնում էրդողանի մեծապատիվ գրասենյակին՝ ի նշան անկեղծ զգացմունքների։ Ըստ Հացպանյանի՝ Աթեշյանն անարդրացիորեն զավթել է Մեսրոպ Պատրիարքի աթոռը եւ իր հոտին թողել մենակ։ Անգամ հայրենադարձներ ունենք, ովքեր մկրտվելու ցանկություն ունեն, բայց նա հայրենակիցներին մերժում է ու թողնում առանց մկրտվելու, «Հայկական համայնքներում մենք ունենք հայկական եկեղեցիների ու առաջնորդների խնդիր, հայերին առաջարկում են ասորական եկեղեցում մկրտվել սա ի՞նչ է, եթե ոչ զավթած աթոռի ոչ նպատակային չարաշահում»։ Ըստ տարածաշրջանային վերլուծաբանի՝ Աթեշյանը Թարքիայում մտերմություն է անում այնպիսի անձի հետ, ինչպիսին Հասան Օքտանն է, մարդ՝ ով Հայաստանը եւ հայերին վերացնելու անհագ ցանկություն ունի. «Ես ունեմ փաստեր, որ Աթեշյանը միայն բիզնես կլասով է ուղեւորվում, ունի բիզնեսներ եւ Պոլսում թանկարժեք թաղամասերից մեկում մոտ 550 հազար դոլար արժողությամբ տուն է գնել նա վարում է հոգեւորականին ոչ հարիր կյանք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am