Բյուլբյուլօղլին այդպես էլ չհասկացավ, թե ինչ ասել է դիվանագետ. Տ. Բալայան

Աղետ չէ, որ երգահան Բյուլբյուլօղլին, չունենալով համապատասխան կրթություն, ինչպես նաև տարրական գիտելիքներ, աղավաղված է ներկայացնում ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, որ նա դեսպանի պաշտոնում անցկացրած տասը տարում այդպես էլ չհասկացավ, թե ինչ ասել է դիվանագետ: Նման մեկնաբանություն REGNUM գործակալությանն է տվել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն` անդրադառնալով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի` «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցին: «Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի իրավունքն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Դա նաև յուրաքանչյուր ազգի սուրբ պարտքն է` սկսած հնագույն ժամանակներից: Այդ իսկ պատճառով ես`որպես Ադրբեջանի քաղաքացի, որի արմատները Ղարաբաղից են, որի հայրական տունը Շուշիում ներկայում գտնվում է շրջափակման մեջ, հայտարարել եմ և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ պատրաստ եմ անձամբ մասնակցել հայրենական պատերազմին իմ հայրենիքի հողերն ազատագրելու համար»,- ասել էր Բյուլբյուլօղլին: Բալայանի խոսքով` եթե Բյուլբյուլօղլին հասկանար, թե ինչ է նշանակում դիվանագետ լինել, նա կոչ չէր անի Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին զենք վերցնել և գնալ Լեռնային Ղարաբաղ և չէր բղավի, որ պատրաստ է նույնն անել: «Հավանաբար, անձամբ Բյուլբյուլօղլիի համար աղետն այն է, որ այս 10 տարիների ընթացքում նա որակազրկվել է նաև որպես երգահան`դադարելով հասկանալ, որ պաշտոնական նախանձախնդրության մեջ ձայնակցելով իր ղեկավարությանը մեկ, այն էլ կեղծ նոտայով, մեղեդի չես ստեղծի»,- ասել է Բալայանը:

 

դիտվել է 71 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am