Ներքին քաղաքականության թիրախը

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հայտարարեց, թե ինչ Պոլսո  Հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը տեղապահ է նշանակվել, Պոլսո պատրիարքարանը դարձել է գործիք թուրքական իշխանության ձեռքին:Սակայն մեկ այլ բանախոսի՝ ըստ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի՝ Պոսլո պատրիարքի փոխանորդը պարզապես հարկադրված է նման քաղաքականություն վարում: «Նա այրում է բոլոր կամուրջները թրքահայության հետ թե՛ որպես անձ, թե՛ որպես կառույցի ղեկավար: Բացի այդ, իր այս քայլով հարվածի տակ է դնում Թուրքիայի հայերի մի զգալի հատվածի, որը եթե նույնիսկ շատ հստակ չի բարձրաձայնում, բայց համենայնդեպս չի ցավում, օրինակ՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ընդունման բանաձևի կապակցությամբ»,- ասաց Հրանուշ Խառատյանը։ Ինչպես ասաց՝ Թուրքիայում հայերը միշտ եղել են ներքին քաղաքականության թիրախ: Տեղապահ Աթեշյանը չի կարողանում գտնել այն ճիշտ հնարավորությունը, որով ինքը կկարողանա հարաբերվել թուրքական իշխանությունների ճնշումների հետ՝ տանուլ չտալով հայկական շահերն ու պատրիարքարանի դերը: «4 տարի շարունակ, ամեն տարի մարդը պատառ-պատառ բաժիններով տալիս է, նա արդեն «այբ»-ը և «բեն»-ը վաղուց ասել է: Հիմա ինքը չի կարող հաջորդ տառերը չասել: Ինքը Թուրքիային պետք է այնքանով, որքանով այս պահին անում է այս հայտարարությունները: Հենց չարեց՝ նույնքան լքված է լինելու իշխանությունների կողմից»,- հայտարարեց ազգագրագետը: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ նշեց, որ թուրքահայության պատասխանատուն հոգևոր առաջնորդն է, այս պահի դրությամբ` Արամ Աթեշյանը, որը փորձում է ինչ-որ լուծում տալ՝ անվտանգության մեջ պահելու այնտեղ ապրող հայերին: «Այստեղ նստած կարող ենք դատապարտել ամեն ինչ և ամենքին, որովհետև մեր կյանքը անվտանգության մեջ է: Իսկ Աթեշյանն այդ քայլով փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը` պայմանավորված Բունդեսթագի որոշմամբ»,- ասաց վարդապետը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am