Նուլանդ. «Մենք պահպանելու ենք Ռուսաստանի ժողովրդի հետ կապերը» (տեսանյութ)

Չնայած պաշտոնական Մոսկվայի հետ առկա հակասություններին, Միացյալ Նահանգները շարունակելու է ամուր կապեր պահպանել Ռուսաստանի ժողովրդի հետ, Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը. «Մենք պահպանելու ենք Ռուսաստանի ժողովրդի հետ կապերը՝ ապագայում ավելի կառուցողական հարաբերությունների ներուժ ապահովելու նպատակով»: Նուլանդի խոսքով, Մոսկվայի հետ հարաբերություններում Վաշինգտոնն առաջնահերթությունը դնում է չորս կետերի վրա, որոնցից երկուսը վերաբերում են ԱՄՆ-ի եւ դաշնակիցների պաշտպանության ամրապնդման եւ ռուսական հնարավոր գրոհի կանխմանը: Մյուս երկու կետերը վերաբերում են ընդհանուր շահերի շուրջ համագործակցության զարգացմանը. «Մենք շարունակելու ենք համագործակցել անվտանգության առանցքային այն առաջնությունների ուղղությամբ, որոնց շուրջ մեր շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ»: Լսումների ընթացքում ԱՄՆ-ի սենատորներից շատերը գործադիր իշխանության ներկայացուցիչներից պահանջում էին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ, նրանց խոսքով, Մոսկվայի ներկա քաղաքականությունը լավատեսության առիթ չի տալիս: «Մենք իրոք Ռուսաստանի վարչակարգի հետ ունենք ընդհանուր շահեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել, սակայն, մենք երբեւէ չենք կարող մոռանալ մեր սկզբունքները կամ մարդու իրավունքների խախտումների վրա աչք փակել», – նշել է սենատոր Բեն Քարդինը: Սենատոր Ռոբերտ Մենենդեզը պահանջել է ԱՄՆ-ի գործադիր իշխանությունից խստացնել պատժամիջոցները, մինչեւ դրանք իրական ազդեցություն ունենան Մոսկվայի կողմից տարվող քաղաքականության վրա. «Ես անհանգստացած եմ, քանի որ Պուտինը մեր գործողություններից պետք է կարծիք կազմի, որ համբերության սահմանների հատումը, հարձակումներն ու պատեհապաշտությունը ճիշտ մոտեցումներ չենէ»: Լսումների ընթացքում սենատոր Բոբ Քորքերը հիշեցրել է նաեւ, որ անցյալում Վաշինգտոնն ու Մոսկվան հաջողությամբ համագործակցել են պատոմւթյան ամենաբարդ պահերին. «Միասին մեր երկրները հաղթահարել են ֆաշիզմը, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը 1990-ականներին, եւ միասին պայքարել ահաբեկչության դեմ սեպտեմբերի 11-ից հետո»: Ամերիկայի ձայն

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am