Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. պետք չէ դավաճաններ փնտրել

«Առավոտ». «Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին խնդրեց մեկնաբանել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակն՝  ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ  Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձևը  «ափսոսանք» է առաջացրել: Պարոն Մարուքյանի ձևակերպմամբ, Պոլսի պատրիարքությունը մշտապես եղել է Թուրքիայի իշխանությունների գործիքը՝ հայ ժողովրդի դեմ պայքարում և հաշվի առնելով մեր նվիրապետական այդ աթոռի թեական կարգավիճակը, մեկնաբանության կարիք առանձնապես չկա: Պատմաբանը նաև փաստում է. «Առաջին դեպքը չէ, երբ Պոլսի պատրիարքները կամ փոխանորդները նման հայտարարություններ են անում: Սա ևս ստամբուլահայ համայնքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով արված հայտարարություն է, որովհետև միշտ ծայրահեղական ուժերը ակտիվանում են նման բանաձևերի ընդունման ժամանակ, այնպես որ կարելի է ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ գրված է Աթեշյանի նամակում: Կարծում եմ, որ նամակի տեքստը հենց թուրքական կառավարությունից է ուղարկվել, այսինքն նախապես պատրաստված PR գործողություն է սա, և ավելորդ զգացմունքային կամ նյարդային վերաբերմունք ցույց տալու անհրաժեշտություն չկա: Կրկնում եմ, սա առաջին դեպքը չէ, միշտ եղել է և լինելու է, որովհետև ստամբուլահայ համայնքը և Պոլսի պատրիարքարանը պատանդի կարգավիճակում են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է գնահատել փաստերը, նամակների առկայությունը և ըստ այդմ վերաբերվել դրան»: Արմեն Մարուքյանի խոսքով. «Չի կարելի ջուր լցնել թուրքերի ջրաղացին, հոխորտալ պատրիարքի դեմ՝ այս  ինչ եք գրել, և այլն և այլն: Սա հենց թուրքական ծրագիր է, որով իրենք փորձում են լարվածություն առաջացնել հայության տարբեր հատվածների միջև»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am