Ռուսաստանը շարունակում է այն, ինչը հանգեցրեց ապրիլյան պատերազմին

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում ավարտվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը, բնականաբար, չի նշանավորվել Հայաստանի ու Հայաստանի անվտանգության երաշխիքի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության բարձրացմանն ուղղված որեւէ առարկայական նախաձեռնությամբ, փաստաթղթով կամ պայմանավորվածությամբ: Ճիշտ հակառակը, Երեւանում կրկին հնչել են հայտարարություններ, որոնք հերթական անգամ վկայում են ոչ միայն՝ Հայաստանի անվտանգության համար այդ կազմակերպության անկենսունակության մասին, այլ, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեղմ ասած, հեգնանք են պարունակում Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` խոսելով Հայաստանի բանակի սպառազինությունների մասին, հայտարարել է` «Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ ՀԱՊԿ երկրներում արտոնյալ գներով զենք ձեռք բերելով»: «Գլխավորն արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն է ՀԱՊԿ համակարգում: Դա նշանակում է՝ Հայաստանը կարող է (ՀԱՊԿ անդամ-երկրներում) գործարան-պատրաստողներից արտոնյալ գներով զենք գնել»,- ասել է Բորդյուժան` ավելացնելով, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձեւեր կան»: Ավելի ցինիկ հայտարարություն, քան Բորդյուժայի ասածները, դժվար է պատկերացնել: Ավելի քան երկու ամիս է` Հայաստանում բոլորը` իշխանությունն ու ընդդիմությունը, հասարակությունն ամբողջությամբ, քննարկում են դեռեւս նախորդ տարվա ամռանը ստորագրված վարկային համաձայնագրով Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման, ավելի ճիշտ` չմատակարարման հարցը, իսկ Բորդյուժան Երեւանում ասում է, թե Հայաստանի զինուժի արդիականացման ճանապարհն արտոնյալ գներով զենք գնելու հնարավորությունն է: Բայց Բորդյուժան, բնականաբար, չի անդրադառնում այն հարցին, որ այդ հնարավորությունը միայն թղթի վրա է, չի պարզաբանում, թե ինչու Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ զենք վաճառող Ռուսաստանը շուրջ մեկ տարի Հայաստանին չի մատակարարում այդ սպառազինությունը: Բորդյուժային այդ մասին գոնե հրապարակավ չեն հարցնում նաեւ լայնադեմ ժպիտով նրա կողքին գտնվող հայ պաշտոնյաները, որովհետեւ ասելիքն արդեն ասվել է ամենաբարձր մակարդակով: Ասվել է, բայց պատասխան չի ստացվել: Չի ստացվել նաեւ զենքը: Ու երբ այդքանից հետո ՀԱՊԿ քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձեւեր կան», մնում է ենթադրել, որ նա նկատի ունի Ադրբեջանի կողմից դիվերսիաներին աջակցությունը, որը, բնականաբար, բարձրացնում է ՀՀ զինված ուժերի մարտունակությունը` այդպիսով նպաստելով նաեւ արդիականացմանը: Իրականում ՀԱՊԿ-ի ցանկացած միջոցառում, հատկապես՝ Հայաստանում անցկացվող, վկայում է, որ դա արհեստական, իրականում կեղծ կառույց է, որը գործնականում որեւէ առնչություն չունի անդամ երկրների, առնվազն՝ Հայաստանի անվտանգության հետ: Դա էլ իր հերթին՝ բացահայտում է Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծամասնության սնանկությունը, երբ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցերին ի պատասխան՝ նրանք դեմքի մտահոգ ու սրտաճմլիկ արտահայտությամբ հայտարարում են, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am