«Գիր-ղուշ» են գցում՝ պարզելու, թե ով Է լինելու կրճատվողը. «Հրապարակ»

«Այն պահից սկսած, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում՝ պարզելու, թե ով Է լինելու կրճատվողը։ Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի Է, 5 տեղակալ ունի՝ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան։ Ըստ մեր աղբյուրի, կառավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» են ու «թույլ» մեջք ունեն։ Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանն ու Գառնիկ Պետրոսյանը սովետական կադրեր են, եւ, ըստ մեր աղբյուրի, նրանից մեկին որոշել են ուղարկել թոշակի։ Ու հիմա, հեռացման վտանգն զգացած փոխնախարարները փորձում են լոբբինգ անել ու համոզել, որ փորձառուներին չի կարելի փոխարինել «դեղնակտուցներով»։ Փոխնախարարներից մեկը՝ Արմեն Հարությունյանը, կառույցում նոր Է՝ 2013– ից, ընդամենը 34 տարեկան Է։ Սակայն նախարարությունում չեն բացառում, որ կրճատվողներից մեկն էլ հենց նա կլինի։ Նա սահմանափակ լիազորություններ ունի, ու նախարարությունն առանց նրա Էլ յոլա կգնա։ Որպես մյուս հավանական կրճատվողի անուն՝ շրջանառվում Է Սամվել Գալստյանի անունը։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, իշխանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել «ում պահել, ում հանել» դիլեմայում։ Վճռորոշ Է լինելու հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքը։ Ի դեպ, գյուղնախի կայքում նախարարի աշխատակազմի հաստիքացուցւսկում 4 ռեֆերենտ Է նշված, 7 խորհրդական, 8 օգնական, 7 վարորդ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am