«Ինչ-որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց գործը չեն արել. Ապահովել զինվորների անվտանգությունը»

Քիչ առաջ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, թե այս գիշեր ուժեղ քամու և ջրհեղեղի պատճառով երկու ժամկետային զինծառայող է զոհվել: Ուրեմն` հասարակությունը, իմ պատգամավոր գործընկերները, ՊՆ վերնախավը պետք է այս փաստը «հանգիստ» ի գիտություն ընդունենք: Զինվորը, զինվորականը մեր երկրի ամենաթանկ մարդը պետք է լինի, ամենաթանկ արժեքը: Մենք պետք է գիտակցենք զինվորի իրական գինն այսօր, պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ արժեք ունեն այսօր ծառայություն անցնող տղաները, պետք է դողանք ամեն կյանքի վրա: Իսրայելը մեկ զինվորի` առևանգված Գիլադ Շալիտի համար ամբողջ աշխարհը խառնեց իրար, ռազմական գործողությւոններ սկսեց ու վերջում հասավ նրա ազատմանը: Իսրայելի զինվորը գին ունի: Իսրայելի հասարակությունը դողում է այդ գնի վրա: Մենք մեր զինվորից միայն հերոսություն ենք ակնկալում: Քամի ու անձրև է գալիս` զինվորներ են զոհվում, խրամատը բավարար խորը չէ` զինվորներ են զոհվում, բլինդաժը փլվում է` հանգիստ քնած զինվորներ են զոհվում: Ստացվում է` ինչ-որ բան այնպես չի կառուցվել ու ամրացվել: Ինչ-որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց գործը չեն արել, ինչ-որ պաշտոնյաներ ավելի կարևոր գործեր են ունեցել, քան` այդ հարցերը լուծելը: Սարսափելի հանգստությամբ ենք մենք այս փաստերն արդեն լսում, ընդունում ի գիտություն: Քաղաքական և լրատվական զանգվածը մեկ զանգով կարող է հարձակվել Սամվել Բաբայանի վրա` առանց կարդալու և առանց հասկանալու, թե ինչ է ասում նա: Իսկ նա, ի դեպ, խոսել էր նաև զինվորի անվտանգության մասին: Նման շեշտադրումով կարծես, թե առայժմ ոչ ոք չի խոսել` գործող բարձրաստիճաններից: Ամեն զինվոր այսօր ուղղակի անգին է, նրա կյանքը, առողջությունը, անվտանգությունը պետք է լինեն բոլոր «հրատապ» խնդիրներից առաջ: Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է գոնե ապրիլից սկսած սա գիտակցեր` ձեռնամուխ եղած լիներ այդ անվտանգության հարցերը լուծելուն, ու խնայվող կամ տարբեր ոչ պետական աղբյուրներից հավաքագրվող գումարների առաջնահերթ նպատակակետը պետք է լինեին հենց այդ խնդիրները: Հասարակությունն էլ` մենք բոլորս, պետք է պահանջենք, անդադար պահանջենք ու հետևենք, որ այդ խնդիրներն օր առաջ լուծվեն, որ զինվորի մահն այլևս սովորական չլինի մեզ համար: Զինվորի մահվան լուրը չպետք է լրահոսի հերթականը լինի: Զինվորի մահվան լուրը հասարակությունը պետք է ցնցի, ոտքի հանի, ստիպի բացատրություն պահանջել ու հետևություններ անել: Վահե Հովհաննիսյան ՀՀ ԱԺ պատգամավոր 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am