Ինչե՞ր եք ասում… Հրանտ Բագրատյանը՝ Կորյուն Նահապետյանին

Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցեց, թե արդյոք պատվիրատուն կարո՞ղ է լինել կապալառու: Այսօր նա հարց բարձրացրեց՝ արդյոք պատվիրատուն կարո՞ղ է լինել կապալառու: Կ. Նահապետյանը նախ՝ անդրադարձավ ԱԺ կանոնակարգին՝ նշելով, թե պետք է թույլ չտալ, որ լրացուցիչ հարց տալու արտոնություն ունենան պատգամավորները, այնուհետև հայտարարեց, որ, երբ ռազմաարդյունաբերության մասին օրենքը քննարկվում էր Ազգային ժողովում, Հ. Բագրատյանն այս օրենքի նախագծի քննարկմանը չի մասնակցել՝ ո՛չ առաջին քննարկմանը, ո՛չ երկրորդ քննարկմանը, ո՛չ երրորդ քննարկմանը: «Ես չեմ հիշում, որ այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ որևէ հիմնավոր պարզաբանում բերած լինեք: Եթե այս օրենքի հետ կապված առաջարկություն ունեք, կարող եք համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալ, բայց ուղղակի օգտվել այս դահլիճի հնարավորությունից ու հայտարարություններ անել, սա առաջին դեպքը չէ, և ես ուղղակի ուզում եմ փաստել դա: Մենք այս օրենքը տարբեր ձևով քննարկել ենք, դուք եկաք վերջին պահին, վարման կարգով ձայն խնդրեցիք ու հայտարարեցիք, որ ձեր ժամանակ ռազմաարդյունաբերության համակարգն ավելի լավն էր, որ այս նոր օրենքը որևէ լուծում չի տալիս: Առաջին անգամ Ռազմաարդյունաբերության համալիրի մասին օրենք է ընդունվել, մենք օրենքը գործողության մեջ ենք դրել, աշխատանքները գնում են առաջ»,- հայտարարեց Կ. Նահապետյանը: «Պարոն Նահապետյան, այս ինչե՞ր եք ասում, ես կարամ գամ, կարամ չգամ, հարց եմ տվել, պատասխանեք, լավ եմ արել, չեմ եկել, այ քեզ բան, կարող ա չեմ հասցնում, հիմա ձեր կարծիքն եմ հարցնում, այն ժամանակ օրենք չկար, հիմա օրենք եք արել, լավ եք արել»,- վրդոհված հայտարարեց Բագրատյանը:: Կ. Նահապետյանը նախ՝ պատասխանեց, որ հնարավոր է՝ պատվիրատուն լինի կապալառու, ու նշեց, որ այդ հարցի պատասխանը կա օրենքում: Հիշեցնենք, որ օրերս ֆեյսբուքյան իր էջում Հ. Բագրատյանը գրել էր. «Սերժ Սարգսյանը ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նոր նախագահ է նշանակել: Կարևոր չէ` ով է։ Կարևորն այն է, որ ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե ընդհանրապես չպետք է լինի։ ՊՆ-ն զենքի պատվիրատու է։ Կապալառու չէ: Բայց ՌԱՀ օրենքն այնպես են լղոզել, որ ՊՆ Ռազմաարդյունաբերության պետական կոմիտե կա։ Աբսուրդի թատրոնից է։ Նոր ռազմական անհաջողությունները երաշխավորված են»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am