Արամ Աթեշյանի հայտարարությունը՝ գագաթնակետն էր բոլոր հակահայ հայտարարությունների.Արագած Ախոյան

«Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի երեկ արված հայտարարությունը առաջինը չէր, այլ՝ դա այն գագաթնակետն էր բոլոր հակահայ ու նույնաբովանդակ հայտարարությունների, որոնք հնչել են մինչ օրս:  Շատ է եղել, որ հայկական համայնքը շատ անգամ է փորձել դրանց վրա աչք փակել, և շատ անգամ է եղել, որ Մայր Աթոռը փորձել է կլորացնել բոլոր սուր անկյունները, բայց այսպես այլևս անհնար է, իսկ երեկվա հայտարարությունն ուղղակի այդ շարքի վերջնակետն էր», - ԱԺ-ում լրագրողներին ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը: «  Թուրքիայում հասարակական ու քաղաքական լայն շերտերը արդեն ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի քայլը և Աթեշյանի հայտարարությանը չխառնեք ոչ հայկական համայնքի, և ոչ էլ՝ Մայր Աթոռի հետ, Արամ Աթեշյանը չի հանդիսանում Պոլսո Պատրիարք, այլ փոխանորդն է անկողնուն գամված Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի:Ըստ կանոնակարգի՝ Պոլսո Պատրիարքը ցմահ է ընտրվում, իսկ Աթեշյանը պարզապես օգտվու է առիթից», - հավելեց նա՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս սպասարկում է ոչ թե Թուրքիայում ապրող հայկական համայնքի, այլ՝ թուրքական իշխանությունների շահերը՝ ևս մեկ անգամ նրանց ջրաղացին ջուր լցնելով: Բազմաթիվ անգամներ ինքն անձամբ բանավեճի է բռնկվել Աթեշյանի հետ և համոզվել է դրանում,ասաց Ախոյանը և հավելեց.  «Մենք ուղղակի կարմրեցինք, երբ լսեցինք, թե նա ինչպես է հայտարարում, որ Թուրքիայի նման դեմոկրատ պետություն գոյություն չունի: Անկեղծ ասած ապշած ենք հոգևորականի նման պահվածքից»: Ա. Ախոյանի համոզմամբ՝ Աթեշյանը իր թուրքահաճո գորոծողություններով փորձում է պարզապես երկարաձգել իր պաշտոնավարումը, որին աջակցում են նաև թուրքական իշխանությունները, որպեսզի վերընտրություններ այսօր տեղի չունենան: «Այսպիսի վերաբերմունքն անարգանք է Հրանտ Դինքին: Եվ ոչ ոք թող չփորձի համոզել, թե այդ հայտարարությունը ճնշումների տակ է եղել: Ես քաջ ծանոթ եմ Թուրքիայի հասարակական ու քաղաքական այն շերտերի հետ և անգիր գիտեմ, թե ով ինչ է մտածում: Այսօր կան նույնիսկ պատգամավորներ, որոնք կոչ են անում թուրքական իշխանություններին ճանաչել ու դատապատել Հայոց ցեղասպանությունը և վերացնել դրա բոլոր հետևանքները, մինչդեռ՝ Աթեշյանն իր համախոհների հետ աջակցում է թուրքական իշխանություններին: Իսկ դա նշանակում է, որ Աթեշյանը պետք է օր առաջ իր պաշտոնից ազատվի, որպեսզի Պատրիարքի նոր ընտրություններ հայտարարվեն, և ընտրվի նոր Պատրիարք, որն իսկապես կհասկանա Մայր Աթոռի կարևորությունը, հայ ժողովրդի ընդհանուր հետաքրքրություններն ու իրավունքների պահպանման անհրաժեշտությունը, և իսկապես կկարողանա հայ ժողովրդին ներկայացնել Թուրքիայում», - ասաց նա:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am