Սուրիկ Խաչատրյանին որտեղից 10 հանքի շահագործման թույլտվություն

Համաշխարհային բանկը կաջակցի մեր երկրին՝ հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը բարձրացնելու համար։ Այսօր բանկի ներկայացուցիչները ներկայացրին «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցը։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 մլն դոլար։ Դրանով ոլորտը եղել է արտահանումների և արտարժութային հոսքերի գծով առաջատարը։ Հայտնի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները մեծ թվով աշխատատեղեր են ապահովում։ 2014 թվականին մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվն ավելի քան 7000 է եղել։ «Զեկույցը պետք է հիմք հանդիսանա բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ հատկապես քաղհասարակության, տնտեսվարողների հետ մշակելու համատեղ ռազմավարություն»,-լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար տիկին Լորա Ի. Բեյլին հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ հարց ուղղեց և հետաքրքվեց. «ՀԲ-ի կողմից ներկայացված զեկույների վերաբերյալ Հայաստանի կառավարությունն արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել է:Մենք գիտնեք, որ ՀՀ-ի տարածքում փոքր հանքավայրերն ինչ-որ կախարդական փայտիկներով հայտնվել են տարբեր պաշտոնյաների իրավասության ներքո, եւ իրենք են այդ հանքավայրերը որոշում վաճառել ինչ-որ այլ կազմակերպությունների: Դա փաստ է, պետք է Համաշխարհային բանկն այդ մասին իմանա:Որտեղի՞ց  Սյունքի մարզպետին մոտավորապես 10 հանքավայրի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիա, որը հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների վրա»,- ասաց Լեւոն Գալստյանը: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանելով առաջին հարցին, նշեց, թե իրենց զեկույցների վերաբերյալ առաջընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն իրենք կցանկանային, որ դա արագ կատարվեր:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am