Միջադեպ զորամասում. զինվորի աչքը հանել են

Hraparak.am–ը գրում է.Հունիսի 4-ին՝ առավոտյան, քթի կոտրվածքով և աչքի սուր վիրավորումով Ագարակի զորամասից Երևանի Մալայան բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը: Նա Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, բանակ է զորակոչվել 2016թ. հունվար ամսին: Ներկա պահին զինվորին վիրահատել են: Մեր տեղեկություններով՝ դեպքի օրը ընտանիքի անդամները տղայից տեղեկությունն չեն ունեցել, որն էլ անհանգստության տեղիք է տվել: Իսկ ուշ երեկոյան հիվանդանոցից զանգահարել են զինվորի եղբորը, ասել դեպքի մասին: Հարազատները շտապել են հիվանդանոց, նրանց ստորագրությամբ նոր վիրահատել են զինծառայողին: «Չգիտենք ինչով են հարվածել, բայց այնպես են խփել, որ աչքը տեղից դուրս ա եկել, եւ հիմա շատ հավանական է, որ զինվորն էլ չի տեսնի»,- ասաց մեր աղբյուրը: Զրուցեցինք Լենդրուշի հոր՝ Ռաֆայելի հետ, ով դեպքի մասին իմանալով՝ այսօր Ռուսաստանից եկել է Հայաստան: Ռաֆայելը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ին 20 նորակոչիկներին տարել են, որ քարեր կրեն դիտողական կետ սարքելու համար: «Տղաս այդ պահին կռացելա, որ քարը բարձրացնի, չի տեսել, թե ով է խփել: Մենք չգիտենք, թե ինչով են խփել, դա փորձաքննությունը ցույց կտա: Հարվածից հետո տղաս ընկել է գետին, արյունահոսություն, շատ ուժեղ ցավեր է ունեցել, սկզբից տարել են Ագարակի հոսպիտալ, հետո տեղափոխել Երեւան: Իմ տղուն առողջ ուղարկեցի բանակ ու հաշմանդամ դարձած, ինձ են վերադարձնում: էս 4 օր է՝ հիվանդանոցում պառկած է, ոչ մեկը իրենց զորամասից, թեկուզ իր հրամանատարը չի եկել եւ տեսնի, թե ինչ վիճակի մեջ է, ոչ էլ զանգել են մեզ տեղեկանալու տղայիս մասին: Տղայիս ընդհանուր վիճակը նորմալ է, աչքը կորցրել է, հիմա սթրեսի մեջ ա, որ աչքը չի տեսնի: 15 օր հետո տղայիս դուրս կգրեն, կտան մեզ, իսկ դրանից հետո ինչ պետք է անենք, մեր առողջ երեխան հաշմանդամ դարձավ: Շանս չկա, որ տղայիս աչքը տեսնի»,- ասաց Ռաֆայելը: Նշենք, որ ռազմական ոստիկանությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am