Իտալացի լրագրողի հոդվածը փախստական սիրիահայերի մասին

Իտալացի լրագրող Սիլվանա Պեպեն «Jesus» մսագրում «Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում» խորագրով հոդված է հրապարակել փախստական սիրիահայերի մասին։ Կարևորը որոշում կայացնելն է։ Այդ պահից սկսած միայն մի միտք է պտտվում գլխումդ՝ կազմակերպել փախուստ, խուսափել պատերազմից, հարձակման զոհ դառնալու կամ զավակներիդ ու հարազատներիդ կորցնելու վտանգից։ Ամեն ինչ թողնելն ու փախչելը մի հետապնդող միտք է դառնում, սակայն նաև մի ծրագիր ու մի լույս, որը ցույց է տալիս դեպի կյանք տանող ճանապարհը։ Եվ անվերջ աղոթում ես, որ Աստված քեզ օգնական լինի այդ երկար ճանապարհին։ Այսպիսին է եղել մի զույգի փախուստը Սիրիայից 2013 թ․սեպտեմբերի 8-ի երեկոյան: «Ես և ամուսինս՝ Վարդանը, փախանք Քամիշլիից՝ քրիստոնյաների Ալ Վուսթա կոչվող մեր թաղամասից»,-պատմում է 48-ամյա Շուշան Չաղալանյանը։ «Առանց ճամպրուկների էինք, մեզ հետ վեիցրել էինք միայն պարկի մեջ դրած մի շիշ ջուր, գրպաններումս՝ մի քիչ գումար, որ կարողացել էինք տնտեսել, Աստվածաշնչի թերթերը, որոնք կարել էինք մեր շորերի տակ և Սուրբ Գրիգոր Նարեկացու մի փոքրիկ աղոթագիրք։ Տաք երեկո էր, Սիրիայի մղձավանջի մեր վերջին ամառը»։ Բայց Շուշանը ժպտում է, երբ զրուցում ենք նրա հետ Երևանի կենտրոնում գտնվող իր խմորեղենի խանութի մոտ, որտեղ աշխատում է ամուսնու և որդու հետ, և մեզ պատմում է իրենց երկար ճանապարհորդության մասին, որ Սիրիայի հյուսիսից Թուրքիայով ուղևորվել է մինչև հայրենի երկիր։ Ետևում թողած Քամիշլին, որ 180 հազար բնակիչ ուներ, Սիրիայի քրիստոնեական մայրաքաղաքն էր համարվում՝ իր հինավուրց եկեղեցիներով։ Քաղաքն այժմ բաժանված է քրդերի և հարավից՝ նախագահ Ասադի կողմնակիցների միջև, ու անկանոն բախումների թատերաբեմ է դարձել։ Հայաստան հասած սիրիահայերը, որոնց թիվն արդեն 15 հազար է, վերակառուցել են իրենց ներկան՝ շնորհիվ Հայաստանի կառավարության հատուկ ծրագրերի։ Հատկանշական է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-ից 26-ը Հ այաստան կատարելիք իր այցի ընթացքում հանդիպելու է նաև սիրիահայերի մի պատվիրակության հետ։ Սիրիայի պատերազմի արհավիրքները տեսած ընտանիքները անցել են Գազիանտեպ, Նուսայբին և Ուրֆա քաղաքաներով, նույն այն վայրերով, որտեղով հարյուր տարի առաջ գաղթել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը։ Շատերը մահանում էին անապատներում՝ Նարեկացու աղոթքը շուրթերին։ Շուշանի ընտանիքն էլ ծագումով հենց Ուրֆայից էր, ավելի ճիշտ միակ վերապրողը՝ իր տատի տատը՝ ցեղասպանության ժամանակ 7-ամյա մի երեխա, որը ջարդից մազապուրծ էր եղել հավաբնում թաքնվելով։ Այնտեղից նա ականատես էր եղել իր սիրելիների սպանության սարսափազդու տեսարանին։ Երբ Շուշանը հիշում է այս պատմությունը, ժպիտն անհետանում դեմքից և արտասվելով նա արտաբերում է Նարեկացու աղոթքը «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ․․․»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am