Ալիևը փորձում է նմանակել նախագահ Սարգսյանին՝ կրկնելով 2010 թ նրա պատասխանը

«Ադրբեջանի նախագահը միայն մեկ թվիթում 110 անգամ խեղաթյուրում է իրականությունը: Դա զարմանալի չէ բոլորովին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան նախօրեին Ադրբեջանի նախագահի կողմից կատարված մեկ այլ գրառման:

Մայիսի 6-ին Իլհամ Ալիևի Twitter-յան միկրոբլոգում հայտնվել էր հետևյալ գրառումը. «Հայաստանի նախագահը մեկ նախադասության մեջ չորս անգամ ստել է ԵԱՏՄ վերջին գագաթաժողովի ժամանակ»: Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 31-ին կայացած Եվրասիական Տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը»: Ալիևի բռնկումը սոցիալական ցանցում հավանաբար ուշացած արձագանքն է 2010 թ. հունիսի 23-ին Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ նախագահ Սարգսյանի՝մասնակիցներից մեկին ուղղված պատասխանի հետ կապված: Հիշեցնենք, որ Հաջիբեյլի անունով ներկայացած անձը ՀՀ նախագահին էր ուղղել հետևյալ հարցը. «Ես ադրբեջանական մի գյուղից եմ` Աղդամի մոտակայքից: 92 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: 18 տարի է արդեն չեմ կարողանում վերադառնալ իմ հայրենի գյուղը: Այստեղից էլ իմ հարցը մեծարգո պարոն Սարգսյանին` մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը»: Հարցին ի պատասխան, նախագահ Սարգսյանն ասել էր. «Ես շատ ուղիղ կպատասխանեմ ձեր ուղիղ հարցին` այնքան ժամանակ, որքան դուք մեկ նախադասության մեջ չորս էական սխալ թույլ չեք տա»: Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) այսօր հրապարակած զեկույցում լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում երկար տարիներ շարունակվող հակահայկական քարոզչության կապակցությամբ: «Քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են օգտագործել հայերի նկատմամբ ատելություն սերմանող լեզու: Ադրբեջանի մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այս ատելության հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացքում նեգրավված ակտիվիստները խնդրահարույց մեղադրանքներով ձերբակալվել են», - ասված է ԵԽ հանձնաժողովի զեկույցում: Եվրոպայի խորհուրդը, որի խորհրդարանական վեհաժողովում այժմ նախագահում է պրո-ադրբեջանական կեցվածքով հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, այժմ մասնագիտական հանժնաժողովի մակարդակով կոչ է անում Ադրբեջանին վերջ դնել մշտական ատելության քարոզին, և խրախուսել փոխըմբռնման և վստահության կառուցման մթնոլորտը Հայաստանի և հայերի հետ հարաբերություններում: Այս զեկույցի հրապարակմանը գրեթե զուգահեռ Գերմանիայում գտնվող Իլհամ Ալիևը կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանում կա «ինտերնետի օգտագործման, կրոնի ազատություն» և ընթացիկ տարին հայտարարվել է բազմամշակութայնության տարի:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am