Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Իշխան Խաչատրյանը բարձրացրեց մենաշնորհների հարցը՝ նշելով, որ կառավարության պայքարը դրա դեմ արդյունք չի տալիս։
«Մենաշնորհային ընկերությունները շարունակում են ծավալել իրենց անկաշկանդ գործունեությունը։ Նրանց է պատկանում սոցիալական նշանակության, լայն սպառում ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծման բացառիկ իրավունքը։ Նրանք շուկայում արհեստականորեն առաջացնում են ապրանքի պակասորդ, ձեւավորում արհեստական գնաճ»,-ասաց պատգամավորը:
Իշխան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում մենաշնորհային ընկերություններն ունեն քաղաքական դրդապատճառներ:
«Մեր երկրում մենաշնորհներն ինչպես սնվում են քաղաքական դաշտից, այնպես էլ սնում են քաղաքական դաշտը»,- նշեց նա:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը