Արթուր Ջավադյանը կասկածի տակ դրեց

2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մատնանշեց ԱՎԾ-ի պաշտոնական թվեր, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին դիմելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել է 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, այսինքն՝ ներդրումները գնում են աննախադեպ աճով գնում են դեպի նվազում: Հաջորդն աշխատողների վարձատրության մասով տողում գրված է, որ 2013թ. աշխատողների վարձատրությունը կազմել է 1 միլիարդ 51 միլիոն դոլար, 2014 թվականին իջել է 975 միլիոն դոլար, իսկ 2015 թվականին աշխատավարձի ամբողջ չափը կազմել է 661 միլիոն դոլար: Ստացվում է` 2 տարվա ընթացում ՀՀ աշխատավարձի ընդհանուր չափը երկու անգամ նվազել է: Սա դժվար մարսելի եւ տարօրինակ նաև թիվ էր Հայաստանից ապօրինի արտահանումները թիվը, որը հաշվետու տարում կազմում է 1.8 մլրդ դոլար»,- ասաց նա: ԿԲ նախագահը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ գուցե ոչ բոլոր թվերն են պաշտոնական, ըստ նրա, թվերը տաբեր աղբյուրներից են: «Այդ վերջին թիվը վերջերս մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: Այդ կազմակերպությունը վերջերս էլի կասկածելի թվեր էր հրապարակել, սակայն մի բաժակ սուրճի օրինակով բացատրել էր, թե ինչ նկատի ունի: Նա չէր հասկացել, որ եթե մի բաժակ սուրճը գնահատվում է 100 ԱՄՆ դոլար, ապա ավելացված արժեքի հարկը պետք է հարկվի 20 դոլար և այլ տուրքերով պետք է լինի 10 տոկոս հարկ և այլն: Սա ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններ են, քանի որ վերցնում են մի քանի թիվ, մի քանի գործոն, մի քանի երկրի օրինակ, դրա համար խնդրում եմ, որ նման բաների ուշադրություն չդարձնեք: Դա աբսուրդ է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կասկածի տակ դրեց նաև պատգամավորի՝ ներդրումների մասով ներկայացրած թվերը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am