Բաքվի բռնապետի վարչակարգը խիստ անհանգստացած է հայ-իրանական հարաբերությունների սերտացումից

Որևէ կասկած չկա, որ Բաքվի բռնապետի վարչակարգը խիստ անհանգստացած է հայ-իրանական վերընթաց կորագծով զարգացող հարաբերությունների էլ ավելի սերտացումից: Մասնավորապես նման անհանգստության ակնհայտ ցուցիչ էր Հայաստանի արգործնախարարի Թեհրան կատարելիք այցից առաջ Բաքվի լրատվամիջոցների կողմից տեղի Իրանի դեսպանին վերագրված այն սուտը, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրում այս երկիրը իբր պաշտպանում է Ադրբեջանին: Ուշագրավ էր սակայն նշված ապատեղեկատվության հերքումը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տարածած պաշտոնական հայտարարության միջոցով՝ հանգամանք, որը դատելով ադրբեջանական խուճապային արձագանքից, բոլորովին անսպասելի էր իրանցի զանազան պաշտոնյաներին «նախանձելի» պարբերականությամբ ապատեղեկատվական բնույթի «ադրբեջանամետ» խոսքեր վերագրելը փաստացի կենսակերպ դարձրած Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի համար: Մյուս կողմից՝ հենց Երևանում Իրանի դեսպանության նման, ըստ էության, աննախադեպ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ-իրանական հարաբերությունները չափազանց մեծ կարևորություն ունեն ոչ միայն Երևանի, այլ նաև Թեհրանի աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում, հետևաբար դրանց խաթարմանն ուղղված ցանկացած թշնամական ապատեղեկատվություն կամ գործողություն ուղղակի դատապարտված է տապալման Հայաստանի և Իրանի համատեղ ջանքերով: Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք: 

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am