«Ալիևի ընտանիքը մանաթի արժեզրկումից միլիոնավոր դոլարներ է աշխատել»

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ այդմ՝ նրանք ստացել են մոտավորապես 64 միլիոն դոլարի շահույթ պետական գործարքներից: Հիշեցնենո, որ 2015 թվականի փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկել է մոտ մեկ երրորդով, իսկ 2015 թվականի դեկտեմբերին այն անցել է լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով մանաթը 1 օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ն գրում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիևը, ինչպես նաև ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցնում էին, որ մանաթի փոխարժեքը կայուն է մնալու: Հետաքննող լրագրողների ուշադրությունը գրավել են գործարքները, որոնք կատարվել են Caspian Development Bank-ի, AtaBank-ի և Pasha Bank-ի միջոցով: Այդ բանկերի սեփականատերը, ըստ OCCRP-ի, Իլհամ Ալիևի ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովը/կամ հենց Ալիևների ընտանիքն է: Caspian Development Bank-ն ու AtaBank-ը կապված են Synergy Group կոնգլոմերատի հետ, որի 99%-ը պատկանում է Քամիլովին, Pasha Ban-ը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի դուստրերի կողմից: Ըստ OCCRP-ի՝ մեկ այլ կասկածելի գործարք է տեղի ունեցել մանաթի արժեզրկումից մի քանի օր առաջ: Synergy Group-ի մեջ մտնող AAC LLC ընկերությունը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ, վերադարձրել է 60 միլիոն մանաթ (76,5 մլն դոլար), որ պարտք էր AtaBank-ին, ու միանգամից բանկից վերցրել է դոլարային պարտք՝ ավելի մեծ գումարի չափով:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am