Մենք պետք է պատրաստվենք պատերազմի. քաղաքագետ

<<Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հիմնականում զարմանքի տեղիք է տվել, քանի որ  Գերմանիան դեռ մեկ տարի առաջ չէր ուզում լսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, մինչդեռ այս տարի կտրուկ շրջադարձ կատարեց և ճանաչեց պատմական իրողությունը>>,Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Հարցին, թե ի՞նչ գործոններ ստիպեցին Եվրոպայի հզոր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Շիրինյանը նշեց, որ առաջինը՝ պայմանական հինգ տոկոսով, գերմանական մարդասիրությունն է: Երկրորդ գործոնը իսլամական ահաբեկչություններն էին Եվրոպայում, որոնք կարող էին կրկնվել Գերմանիայում: Եվ վերջապես երրորդ գործոնը՝ միգրացիոն հոսքերն են: <<Գերմանիան բանաձևը նախևառաջ ընդունել է իր քաղաքական շահերի ենթատեքստում: Բանաձևի ճանաչումը կնպաստի, որպեսզի հայ մասնագետները հեշտորեն կարողանան մուտք գործել գերմանական արխիվներ և անհրաժեշտ փաստաթղթեր ուսումնասիրեն: Սակայն վտանգներ ևս առկա են: Ամենամեծ վտանգը ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունն է>>: Իսկ ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց, որ հանդիպման ընդհանուր ֆոնը Հայաստանի դեմ է լինելու: Պատրանքներ չպետք է տածել, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: <<Պատերազմ անկասկած լինելու է: Հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու: Քանի դեռ հայկական բանակը կարգի չի բերվել, պատերազմը մոտենում է: Պատերազմը տարածաշրջանից կհեռանա միայն մեկ դեպքում, երբ հայկական բանակի կարգապահությունը զգոն կերպով վերահսկող ուժերը հասկանան՝ այն իրոք կարգապահ է>>:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am