Թուրքիան կործանվելու է. Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց .«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր: Չի կարելի չգնահատել այն կարևոր մարդկային բովանդակությունը, որ իր մեջ կրում է այդ քայլը: Սա մեծ ազգի մեծ որոշում էր և կապված էր ոչ միայն՝ 100 տարի առաջ Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլև՝ ինքնաքննադատություն ու մեղայական էր: Եվ դա սպասելի էր: Վերջին շրջանում մեր դիվանագիտական վրիպումների ֆոնին սա շատ լավ քայլ էր Գերմանիայի կողմից:Մեր դիվանագիտությունը որոշակի քայլեր պետք է կատարի: Առաջին հերթին՝ ԱԳՆ-ն պետք է իներցիայի ուժով շարունակի ճանաչման գործընթացը և ջանքեր գործադրի նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ մենք ունենք շատ լավ դեսպան՝ Արմեն Սարգսյանը: Պետք է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա ու ասել՝ տեսեք, դուք Թուրքիայի արարքը դատապարտեցիք, բայց Թուրքիայից պակաս ստոր քաղաքականություն չի վարում նաև Ադրբեջանը: Ադրբեջանը, փաստորեն, փորձում է կատարել երկրորդ ցեղասպանությունը: Սա մենք կարող ենք օգտագործել ու Եվրամիությանը նպատակամղել՝ լուծել Ղարաբաղի հարցը՝ ելնելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներից»: Ամենայն հավանականությամբ, անգլիական պառլամենտը ևս մոտ ժամանակներում կճանաչի Հայեց ցեղասպանությունը: «Բացի այդ, պետք է դրդել Ֆրանսիային ընդունել քրեականացման բաղադրիչը, որից նա ժամանակին հրաժարվեց: Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը պետք է բարձրացնի նաև փոխհատուցման հարցը: Բոլոր գործընթացները փաստում են՝ տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է»,-հավելեց նա:  

դիտվել է 107 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am