Գողթի շինարարությունը կասեցված է անորոշ ժամկետով. գողթեցիները հաղթեցին

Այսօր՝ հունիսի 7-ին, Երևան-Գողթ ճանապարհը մոտ 2 ժամ փակելու ու գյուղացիներ-շինարարներ բանակցութունների արդյունքում հայտարարվեց, որ շինարարությունը դադարեցվում է, մինչև որ վերջնականապես կլուծվի ջրամբարի ճակատագիրը: Գյուղացիները սիրով ճանապարհից հավաքեցին քարերը: Հիշեցնենք, որ Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից կառավարությունը պատրաստվում է ջուր տալ այլ գյուղեր, մինչդեռ գողթեցիների խոսքով՝ իրենց լճի ջուրը հազիվ է հերիքում: Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը մինչ այդ գյուղացիներին վստահեցնում էր, որ հաշվարկները հստակ են, բոլորին ջուրը կհերիքի: Գյուղացիները շարունակում էին պնդել, որ չեն հավատում: Կողմերը չկարողացան իրար համոզել, բայց անսպասելի հայտարարությունից հետո շինարարությունը կասեցվում է. կրքերը մարեցին: Ինչպես ավելի վաղ Գողթից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Գողթում: Գյուղացիները ի նշան բողոքի՝ փակել էին ճանապարհը և հրաժարվում էին այն բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները: Ֆոտոլրագրողի հետ զրուցյում նրանք ասել էին. «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թող վարչապետ Հ. Աբրահամյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը վերցրեն իրենց հսկողության տակ և կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ մինչև շինարարական աշխատանքներ սկսելը մասսայական քննարկեն գողթեցիների հետ»: Գյուղ էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am