«Մոտենում է նոր ցիկլոն, որն ավելի ընդգրկուն է ու հզոր». Գագիկ Սուրենյան

Այսօր օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արեւմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետեւանքով կեսօրից հետո եւ հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաեւ օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ին սպասվում է նաեւ ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Ցիկլոնի ուժը, ըստ Սուրենյանի, կթուլանա հունիսի 10-ին: Աստիճանաբար կնվազի նաեւ տեղումների հավանականությունը. եթե հունիսի 10-ին տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ միայն երեկոյան ժամերին, ապա հունիսի 11-ին տեղումների հավանականությունը մեծ է միայն հյուսիսային շրջաններում: «Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 10-ից: Շատ բարձր ջերմաստիճան դեռ մի ակնկալեք: Բարձրացումից հետո ջերմաստիճանը հազիվ կմոտենա 30 աստիճանին»,- ընդգծում է օդերեւութաբանը: Սուրենյանի հետ զրուցեցինք նաեւ վերջին օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանի որոշ հատվածներում գրանցված կարկտահարության դեպքերի մասին: Մասնագիտորեն նկարագրելով երեւույթը՝ Սուրենյանն ասաց, որ ուժեղ կարկուտի պատճառը ձեւավորված գերհզոր կարկտային ամպամածությունն է. «3000-6000 մետր բարձրությունների վրա վերջին երկու օրերին տեղի է ունենում ցուրտ օդի ներհոսք, իսկ գետնամերձ շերտում՝ տաք օդի ներհոսք: Այս երեւույթով պայմանավորված մեծանում է ըստ բարձրության ջերմաստիճանի անկման մեծությունը. մենք դրան ասում ենք ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ: Կեսօրից հետո, օդի տաքացումով պայմանավորված առաջացնում են ուժեղ վերընթաց հոսանքներ եւ հզոր կարկտային ամպամածություն, ինչի հետեւանքով հանրապետության առանձին հատվածներում անձրեւների հետ տեղում է նաեւ կարկուտ»,- բացատրեց Սուրենյանը: Հարցին՝ արդյո՞ք այդ կարկտաբեր ամպերի հզորությունն է պատճառը, որ հակակարկտային կայանների ներգործությունը չի ազդում՝ Սուրենյանը դրական պատասխան տվեց. «Այո, վերջին երկու օրերին գերհզոր ամպամածություն է առաջանում: Հենց հակակարկտային կայանների ներգործության շնորհիվ է, որ աղետալի կարկտահարություն չի լինում: Եթե կայանների ներգործությունը չլիներ՝ հետեւանքերը շատ ավելի ծանր կարող էին լինել, որովհետեւ ամպի ուղղաձիգ հզորությունը հասնում է մինչեւ 10-12 կիլոմետրի, իսկ ամպի մեջ կարկտի գոտին՝ մինչեւ 4-5 կիլոմետրի: Ամպի մեջ ունենում ենք 4-5 կլիոմետր շերտով կարկտի կուտակում. դա հզոր սառցե կուտակում է: Եղել են դեպքեր, որ չպաշտպանվող տարածքներում նման ամպերից տեղացել է մինչեւ 5-6 սանտիմետր տրամագծով, այսինքն հավի ձվից էլ մեծ կարկուտ, որի տեւողությունը կարող է հասնել մինչեւ 40 րոպեի: Իսկ վերջին օրերին տեղացած կարկուտի տրամագիծը 1-2 սանտիմետր է, տեւողությունը՝ 4-5 րոպե»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am