ԿԻնը սիրահարվել է Վերանյանին, ինտիմ կապեր ունեցել. նոր ուշագրավ մանրամասներ. «Իրավունք»

«Մամուլն անդրադարձել Էր հունիսի 1-ին Նար-Դոսի խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Թե ինչն էր ողբերգությամբ ավարտված ծեծի պատճառը, շարժառիթներն ու դրդապատճառները, մինչ օրս այդպես էլ հստակ չէ։ Խոսվում է միայն, որ դեպքը տեղի է ունեցել ինչ-որ կնոջ պատճառով։ Սակայն մեզ հաջողվեց որոշ ուշագրավ մանրամասներ պարզել։ Մասնավորապես, թե ինչն էր սպանության մեջ մեղադրվողին հասցրել այդ քայլին։ Մեր հավաստի աղբյուրը, ով խոստացավ հետագայում անունը ևս ներկայացնել հանրությանը, նախ՝ անդրադարձավ սպանվածի և Վերանյանի ծանոթությանը նկատելով. – Վահրամ Վերանյանը, 2014 թվականին բանակից զորացրվելուց հետո, աշխատանքի Է անցել Արսեն Խանամիրյանին պատկանող «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։ Նույն տաքսի ծառայությունում, որպես դիսպետչեր   էր   աշխատում   Խանամիրյանի կինը՝ Արաքսյան: Մի քանի ամիս աշխատելուց հետո այդ կինը սկսել Է սիրահետել Վերանյանին, արդյունքում՝ նրանց հարաբերությունները խորացել են. ինտիմ կապեր և այլն։ Ընթացքում, թեև, Վահրամը դիմում Է գրել և դուրս եկել աշխատանքից, սակայն կնոջ հետ կապերը պահպանվել են։ 2014 թվականի մի օր Վերանյանը պետք է ընկերոջ հետ գործերով գնար Մեղրի։ Արսենի կինն այդ մասին իմանալով՝ ցանկություն Է հայտնել նրանց հետ գնալ Մեղրի և իր հետ վերցրել Է նաև ընկերուհուն։ Երբ վերադառնում են, այդ մասին տեղեկանում Է Արսեն Խանամիրյանը։ Նրա դրդմամբ և պարտադրմամբ՝ Արաքսյան հայտարարություն Է ներկայացնում ոստիկանություն, թե իբր Վերանյանը նրան առևանգել է ու բռնաբարել։ ՄԵղրիի բաժնում Վերանյանի նկատմամբ գործ Է հարուցվում։ Սակայն քննության ընթացքում պարզվում Է, որ դա սուտ, զրպարտչական    մեղադրանք   Է, սակայն Արաքսյային սուտ մատնության համար չգիտես ինչու չեն դատապարտում։ Ավելին, գործը կարճվում Է։ 2015 թվականի մարտ ամսին Արաքսյան կրկին հաղորդում Է տալիս Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որ այդ նույն օրն Ավան թաղամասում իրեն Է մոտեցել Վերանյանը և սուր ծակող կտրող գործիքով պատճառել մարմնական վնասվածք։ Դարձյալ քրեական գործ Է հարուցվում, փորձաքննություն Է նշանակվում։ Խորացված քննության արդյունքում սակայն, պարզվում Է, որ Արաքսյան Վերանյանի դեմ կրկին սուտ հայտարարություն Է տվել։ Ստիպված Արաքսյան ցուցմունք է տալիս, որ հենց ինքն Է իրեն հարվածել և իր ամուսնու դրդմամբ հայտնել, որ իբրև Վահրամն Է իրեն հարվածել։ Դրանից հետո Արաքսյայի նկատմամբ՝ սուտ մատնության հոդված Է դրվում, և գործն ուղարկվում Է դատարան, նա դատապարտվում, ապա պայմանական Է ազատ արձակվում։ Դրանից հետո Խանամիրյանը պարբերաբար հետապնդում Է Վահրամին և նրա հարազատներին, սպառնում։ Վահրամը, այլևս չդիմանալով Արսենի սպառնալիքներին, որոշում է զանգել, հանդիպել ու այդ հարցին լուծում տալ։ Պայմանավորվում են և հանդիպում տաքսի ծառայությունում։ Դեռ ներս չմտած՝ Արսենը երկաթե ձողով տալիս Է Վերանյանի գլխին: դաժան ծեծի ենթարկում։ Արդյունքում Վերանյանին տեղափոխում են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոց։ Բնականաբար հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացնում են փաստի մասին, սակայն այդքանից հետո քրեական գործ չի հարուցվում, քանի որ Վերանյանը նշել Էր, որ բողոք չունի։ Բայց այդքանից հետո Էլ Արսենը չի հանգստանում և Վահրամի հարազատների, ընկերական շրջապատում սկսում Է հեղինակազրկել, պատվի, արժանապատվության հետ խաղալ։ Մասնավորապես, թե նրա վրա միզել Է, «փչացրել» որպես տղամարդ և այլն»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am