Ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին

Ժամանակը գրում է.«Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան և հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին։ Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել։ Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեց» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, Աժ ընդդիմադիր պւստգամավոր Հայկ Խանումյանը ծեծի Է ենթարկվել։ Եվ դա տեղի Է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ Էության՝ հաջորդ առավոտն իսկ։ Այս համատեքստում, անկախ, իհարկե, կոնկրետ անձից, ով էլ լիներ Բաբայանի փոխարեն, հայտնվում է իսկապես բավականին նուրբ իրավիճակում։ Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ ով և ինչ շարժառիթով էլ կիրառած լինի բռնությունը պատգամավորի հանդեպ, կամա թե ակամա, էլ ավելի է գեներացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի և դրա քաղաքական նշանակության համատեքստում։ Եվ, բնականաբար, այս բոլոր համատեքստերից դուրս, այն հարցադրումով հանդերձ, թե ում է ձեռնտու այդ ամենը, ակնհայտ է, որ միանշանակորեն դատապարտելի է որևէ բռնություն՝ անկախ որևէ մոտիվից։ Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղում, բռնությունը չի կարող և չպետք է լինի որևէ հարց լուծելու տարբերակ կամ գործիք»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am