«Բեռլինի խիզախությունը թույլ չի տալիս մոռանալ հայերի ողբերգությունը»

«Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումից հետո Թուրքիան չի կարող շարունակել հերքել այն: Ուստի ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ քայլին»,- իտալական Corriere della Sera պարբերականին ասել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որ շարունակ պայքարել է հայերի ողբերգության հիշատակը վառ պահելու համար: - Ի՞նչ կարծիքի եք Բունդեսթագի բանաձևի մասին: - Գերմանիան ապացուցեց իր բարձր բարոյական հեղինակությունը՝ ցույց տալով, որ կարող է համակերպվել իր պատմության մութ էջերի հետ: Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և վկայություններ կան, որ նա տեղյակ էր Հայոց ցեղասպանության պլանների մասին: Գերմանացիները թուրքերից սովորեցին, որ պատերազմի քողի տակ կարելի է նման հանցագործություններ կատարել: Գերմանիան առավել, քան երբևէ, Թուրքիայի հետ լավ հարաբերությունների կարիքն ունի միգրացիոն հոսքի պատճառով: Սակայն նա կատարեց իր սխալներն ընդունելու բարոյական ընտրությունը: - Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար և ամբողջ հայության համար: - Սա, իհարկե, շատ հրաշալի իրադարձություն է մեզ համար: Չնայած որ մինչ անցած տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք շարունակ լսում էինք, որ այն մոռացված ցեղասպանություն է: Տխուր է մտածել, որ բոլոր նահատակված հայերի ողբերգությունը ժխտվել և մոռացվել է: Զոհերի մեծ մասը մահացել է մոռացության մատնված վիճակում: - Այդ ողբերգության հետքը կա Ձեր կյանքի և ստեղծագործության վրա: - Դա ցավ է, որը միշտ ուղեկցում է քեզ ամենուր: Բայց մենք ապրել ենք մինչև այս օրը այդ թվում հայ մտավորականների ջանքերի շնորհիվ, որը վառ է պահել կենդանի հիշատակը, երբ ամբողջ աշխարհն անտարբեր էր թվում: Չկա նման մասշտաբի որևէ այլ հանցանք, որ մինչև հիմա ճանաչված չլինի: ԽՍՀՄ-ը ճանաչել է Ստալինի հանցագործությունները, ճապոնացիները խոսում են Նանջինգի ջարդի մասին: Գերմանացիների որոշումը հիմնարար հանգույց է: - Ո՞րն է այդ հանգույցը: - Այն, որ եթե նույնիսկ հանցանքի մեղավորները շարունակեն այն ժխտել, հնարավորություն է ստեղծվում դրա միջազգային ճանաչման համար: Այսօր մենք գլոբալացված հասարակությունում ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ինչպես իր արարքների, այնպես էլ ուրիշների կատարած իրավախախտումների համար: Իմ ֆիլմերում միշտ արծարծվել է ճշմարտության թեման: Յուրաքանչյուրը պարտավոր է առերեսվել անցյալի հետ, նույնիսկ եթե այն շատ դաժան է: Այն թաքցնելու դեպքում հասարակությունը կկործանվի: - Թուրքիայի կառավարության արձագանքը շատ կոշտ էր: - Դա սպասելի էր: Նրանք չեն ցանկանում ընդունել, որ ընդունակ են եղել այդպիսի սարսափելի արարքի: Սակայն այլևս անհեթեթ է ներկայանալ որպես արևմտյան աշխարհի ստերի զոհ: Հստակ պետք է նշել, որ յուրաքանչյուր ազգ կարող է բացահայտել նմանատիպ գործողությունները, մենք բոլորս պարտավոր ենք պաշտպանել մեզ: Տարիներ շարունալ մենք՝ կանադացիներս, հավատացած էինք, որ շատ ավելի արդար ու մարդկային ենք վարվել, քան Միացյալ Նահագները տեղաբնիկների հետ: Հետո բացահայտեցինք, որ այդպես չէ, և կարողացանք ընդունել այդ սարսափելի ճշմարտության հետևանքները: - Թուրքիայում ինչ-որ բան է փոխվում… - Կան կազմակերպություններ, և անգամ առանձին համարձակ քաղաքացիներ, որոնք այլևս չեն ուզում աչք փակել: Անցյալ ամռանը ես Թուրքիայում էի: Փոփոխությունները տպավորիչ էին: Տասը տարի առաջ այդ մասին հնարավոր չէր լինի անգամ խոսել»: - Ու՞մ հետ կուզեիք անցկացնել այս օրը: - Տատիկիս: Նա ցեղասպանությունից հետո որբացել էր: «Արարատ» ֆիլմի գլխավոր երգը՝ «Երազը», նրան էր նվիրված: Ես ուզում էի, որ նա, որտեղ էլ որ լիներ, տեսներ, թե ուր ենք հասել: Նա անգամ չգիտեր, թե որտեղ է ծնվել, և ովքեր են իր ծնողները: Ես կուզեի, որ նա իմանար, որ իր պատմությունը մինչև հիմա կենդանի է:   Նյութի աղբյուրը՝ kinoashkharh.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am