Վիրավորում ստացած զինվորին մահճակալով տուն են տարել

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը նախօրեին տուն է գնացել: Ինքնուրույն չի գնացել, նա տեղաշարժվելու խնդիր ունի, Ռուբենին տուն են տարել շտապօգնության մեքենայով՝ մահճակալով ու համապատասխան սարքավորումներն ամրացված մարմնին: Մայրը՝ տիկին Անահիտը, ասում է՝ որդին կարոտել էր տունը. «Շատ էր ուզում տուն գնալ, տարանք, մեր տան ծառերի տակ պառկեց, դեմքին ժպիտ եկավ, շատ ուրախ էր, հանգիստ էր իրեն զգում»: Ռուբեն Առաքելյանը արդեն մոտ 2 ամիս է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նա պարանոցի հրազենային ծանր վիրավորում է ստացել: Կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենին «Էրեբունի» են տեղափոխել ապրիլի 4-ին, նա ողնուղեղի վնասում ուներ, որի հետեւանքով տղայի վերջույթների զգացողության եւ շարժողության խանգարում կա: Հիմա բժշիկների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ Ռուբենի մոտ առաջընթաց կա, փոքր, բայց առաջընթաց: Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենի ձախ վերին վերջույթի, ավելի կոնկրետ՝ ձախ բազկի շրջանում մկանների շարժողական վերականգնողական տեղաշարժ կա, բայց մյուս վերջույթները անշարժ են: Ռուբենին իր ցանկությամբ վերակենդանացման բաժանմունքից երբեմն տանում են բուժկենտրոնի այգի: Մայրն ասում է՝ «Անվասայլակին նստեցնում են այնպես, որ շարժվելու հնարավորություն չլինի, չի կարելի, ողնաշարը պիտի ամուր ամրացված լինի: Այդպես մի երկու ժամ հարմարեցնում են, նստում է: Դրսում իրեն լավ է զգում, իսկ որ անընդհատ անկողնում է լինում՝ անտրամադիր է լինում, պարփակվում է իր մեջ, մտածմունքների մեջ ընկնում»: Ռուբենի եւ ծնողների այնքան սպասված ցանկությունը իրականություն է դառնում. նրա բուժումը արտերկրում շարունակելու համար գումարն ամբողջությամբ հավաքվել է: Մոտ օրերս կմեկնեն Գերմանիա: «Ես հույսս չէի կտրում, որ գումարը կփոխանցեն, կհավաքվի, ներքին ձայնս ասում էր՝ ստացվելու է»,- ասում է տիկին Անահիտը: Ապրիլյան պատերազմում կրկին ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, այս երկրի բուժհաստատություն տեղափոխելու ու բուժման ծախսերն էլ, ինչպես Ռուբենի դեպքում, ոչ թե պետական միջոցներով էին, այլ բարերարների, որոշ մասը՝ պետական պաշտոնյաների: Արմանի ծնողները վստահեցրել են, որ նրա մոտ դրական տեղաշարժ կա, արդեն սնվում է, խոսում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am