Էդ երեխաները կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են. ԱԺ փոխնախագահ

ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը տեղեկացրեց, որ այսպիսով բոլոր ծառայողները պետք է անցնեն Ծառայողների շարքերը պետք է համալրվեն նեղ մասնագիտական կրթություն պահանջող, գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, պահեստազորում գրանցված անձանցով: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ բարձրացվում է սպայական բարձրագույն կազմի ծառայողների համար թոշակի անցնելու սահմանված շեմը՝ 65 տարեկան: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլոտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս: «Մենք ոչ միայն այս, այլեւ մյուս լրջագույն ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, սակայն ինչո՞ւ դա արվի բանակ չգնացածների հաշվին: Մոնիթորինգ արե՞լ եք՝ բանակ ծառայողների մեջ չկա՞ն անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ, քանի որ չծառայողների մեջ են բազմաթիվ պաշտոնյաների զավակներ, որոնք ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ այդպիսով ԱԱԾ համակարգը կդարձնենք կադրերի նշանակման բյուրո՝ ահա, այդպիսի «գիտնականների» համար, որոնց գիտնական համարելը լրջագույն անպարկեշտություն կլիներ»: Հարությունյանը նշեց, որ օրենքի փոփոխությունները սահմանափակում չեն մտցրել նրանց համար, ովքեր գիտական աստիճան ունեն և ծառայում են բանակում, գիտական կոչում ունեցող գիտնականներ պետք են տարբեր բնագավառներում, իսկ Ազգային անվտանգության մարմիններում կադրերի ընտրությունը կատարում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: «Բերեք, էդ քառակուսի բաներից դուրս գանք էլի: Իմ երեխաները փոքր են, դրա համար ազատորեն կարող եմ խոսել. այս բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, հիմա էդ երեխաները կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am