Հայրն ունի 837 միլիոն, իսկ որդին 421միլիոն. Սեդրակյանների հարստության բանաձևը

Մենք շարունակում ենք ներկայացնել իշխանության այս կամ այն ներկայացուցչի կուտակած կարողությունը, որը նա կամ իր ընտանիքի անդամները կուտակել են իր պաշտոնավարման տարիներին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը և նրա որդին Դավիթ Սեդրակյանը: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրերի Մհեր և Դավիթ Սեդրակյանները ահռելի կարողության տեր են: Մհեր Սեդրակյանի կարողությունը. 2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 500 միլիոն դրամ 2015 թվականին նրա եկամուտները կազմել են 337 միլիոն 582 հազար 800 դրամ Ի դեպ ըստ հայտարարգրի Մհեր Սեդրակյանը ստացել է 4 միլիոն դրամից մի փոքր ավելի աշխատավարձ: Դավիթ Սեդրակյանի կարողությունը. 2015 թվականին նրա կարողությունը կազմել է 412 միլիոն դրամ: Դավիթ Սեդրակյանի նախորդ տարիների հայտարարգերից էլ տեղեկանում ենք, որ նա 2012 թվականին 190 միլիոն 993 հազար 500 դրամով հողամաս է գնել, իսկ 13.7 միլիոնով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք: 2013 թվականին նա 9 միլիոն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 244 հազար 500 դրամով՝ հասարակական նշանակության շինություն: Նույն տարում նա երկու հողամաս էլ վաճառել է, որոնց օտարման արդյունքում ստացել է 46.6 միլիոն եւ 9 միլիոն 48 հազար դրամ: Գույքի օտարումից նա ընդհանուր առմամբ ստացել է 18.2 միլիոն դրամ եկամուտ: Իսկ 2014 թվականին Դավիթ Սեդրակյանն ավելի մեծ թվով անշարժ գույք է ձեռք բերել: Նա 9 հատ հողամաս է գնել, որոնք արժեցել են 2.55 միլիոն դրա, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 13.2 միլիոն դրամ, 2 միլիոն 40 հազար դրամ, 39.3 միլիոն դրամ, 8.8 միլիոն դրամ, 2.2 միլիոն դրամ եւ 11.4 միլիոն դրամ: Բացի այս նա 450 հազար դրամով եւ 33 միլիոն դրամով երկու հատ արտադրական նշանակության շինություն է գնել, իսկ 360 հազար դրամով, 250 հազար դրամով եւ 18 միլիոն 595 հազար դրամով 3 հատ հասարակական նշանակության շինություն է գնել: Հասկանալու համար, թե որտեղից կարող էր Մհեր Սեդրակյանը այսքան կարողություն կուտակել և ապահովել իր որդու հարուստ ապագան` եկեք տեսնենք, թե ինչով է նա զբաղվել, մինչ պետական պաշտոն զբաղեցնելը: Մանրամասն՝ այստեղ

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am