«Իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաև Ադրբեջանի ախորժակը». Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ Ադրբեջանի «ախորժակը» փոխվել է: «Նախքան ապրիլյան չորսօրյա առճակատումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին այդ սուլթանապետության միապետի, իսկ կողքից նաեւ՝ ռազմական վեզիրի, պարբերաբար հոխորտում էր Արցախը (նաեւ՝ Հայաստանը) 3 օրվա ընթացքում գրավելու մասին: Այսօր, կարծեք թե, իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաեւ նրանց ախորժակը: Մասնավորապես՝ ս. թ. հունիսի 4-ին Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ամփոփիչ նիստում սուլթանապետության միապետի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, մոռանալով իր սուլթանի կողմից «եռօրյա հաղթանակի» մասին տարիներ շարունակ արած գոռում-գոչյունները, հայտարարեց, թե «մենք կարող էինք մեկ ամսվա ընթացքում մեր հողերը ազատագրել, բայց մեզ թույլ չտվեցին…»: Որ 3 օրը ապրիլյան իրադարձություններից հետո փոխվեց մեկ ամսի, դա ինքնին տրամաբանական է և ժամկետի «երկարաձգման» առումով հասկանալի… Իսկ ահա թե ով նրանց թույլ չտվեց շարունակել (չեն էլ ասում, թե ով է թույլ տվել սկսել), թե ով եւ ինչու ապրիլի 4-ին հանդես եկավ կրակի միակողմանի դադարեցման մասին հայտարարությամբ եւ, վերջապես, այդ ովը ինչու թռավ Մոսկվա՝ հայկական ուժերին կանգնեցնելու համար (ինչպես 94-ին էր), դա է անտրամաբանականն ու անհասկանալին… (Չնայած, կարող է նաև հասկացողը հասկանում է…) Ինչեւէ, այսքանից հետո մեզ մնում է Բաքվից սպասել թարմ, բայց «ճշտգրտված» ժամկետներով հայտարարությունների…»։  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am