Ծանր վիրավորումներ ստացած զինծառայող Էրիկը 2 ամիս անց սկսել է խոսել, ինքնուրույն շնչել

Ապրիլյան պատերազմի ընթացքում առաջիններից մեկը վիրավորված Էրիկ Բաբայանի առողջական վիճակում բավականին դրական տեղաշարժ կա: Երկու օր առաջ նա սկսել է խոսել, ինքնուրույն շնչել` առանց արհեստական շնչառության սարքի: Ու եթե մինչ այժմ երբեմն-երբեմն իրեն այցելող 9 ամսական դստեր` Էլիզայի հետ Էրիկը միայն լուռ էր հաղորդակցվում, այժմ արդեն հայր ու աղջիկ սկսել են «զրուցել»: Երկու ամսվա լռությունից հետո Էրիկը նաեւ առաջին անգամ պատմել է հարազատներին, թե ինչպես սկսվեց պատերազմը, ինչպես ինքը վիրավորվեց` մեկը մյուսին հաջորդած երկու արկի պայթյունից, ինչպես ընկավ գետնին: «Շատ արյուն է կորցրել, հետո հասցրել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ, այնտեղ վիրահատություն է արվել, հեռացրել են երիկամը, փայծաղը, այնուհետեւ վիրահատել են ստամոքսը, աղիքները: Վիրահատությունը 7 ժամ տեւեց: Արյուն ներարկեցին, մի քիչ վիճակը կայունացրին, ապրիլի 3-ին տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, 4-ին` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ նորից վիրահատեցին: Երեք անգամ: Փառք Աստծո, հիմա վիճակը դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ժամկետային զինծառայող, 27-ամյա Էրիկի մայրը` Ալվինա Կարապետյանը: Միառժամանակ հետո որդուն անհրաժեշտ կլինի եւս մեկ վիրահատություն` կոնքազդրային հոդի պրոթեզավորման նպատակով: Էրիկն արդեն հոգնել է, ուղիղ երկու ամիս պառկած է մեջքի վրա, ցավեր է ունենում, բայց պետք է պայքարի ու պայքարում է: Հարազատները սպասում են նրա ապաքինվելուն: Լեռնային Ղարաբաղից եկել են, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում,  որ մոտիկ լինեն, ուժ հաղորդեն: Էրիկի մայրն ապրում է Երեւանում` հարազատների տանը, կինը` ծնողների ու երեխայի հետ` Չարենցավանում վարձակալած բնակարանում: «Եթե մեր պետությունը հնարավորություն ունենա, գոնե մի քիչ օգնի, մի տուն հատկացնի, մարդիկ հավաքվեն, իրար հետ ապրեն. իրենց երեխան դեռ երկար բուժման կարիք է ունենալու»,- հուշելով ասաց Էրիկի հորաքույրը: Վիրավոր զինծառայողի հարազատները բուժման նպատակով նրան արտերկիր տեղափոխելու մասին առայժմ չեն մտածում: Նշում են, որ նման հարց կարող է առաջ գալ ավելի ուշ, երբ հերթը հասնի կոնքազդրային հոդի վիրահատությանը: «Դեռ այդպիսի հարց չկա, երբ ժամանակը գա ոտքի վիրահատության, իմանանք` այստեղ հնարավորություն չկա, կտանեմ: Մյուս օրգանների հետ կապված բուժումը այստեղ շատ լավ է կազմակերպվում: Կարող եմ ասել` անչափ ուշադիր են»,- գոհունակությամբ ընդգծեց Ալվինա Կարապետյանը: Նա աշխատում է Արցախի հիվանդանոցներից մեկում: Ասաց, որ չնայած տեւական բացակայությանը, աշխատանքը պահպանվում է: Նաեւ վճարվում է: Էրիկի աշխատավարձի վճարումը նույնպես չի դադարեցվել: Տիկին Ալվինան փոխանցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը,  ըստ որոնց` պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կպահպանվի վեց ամիս: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Էրիկ Բաբայանի առողջական ներկայիս վիճակին, ասաց.  «Էրիկի վիճակն այս պահի դրությամբ գնահատում ենք դեռ ծանր, բայց ունենք հստակ կայունացում: Ունեցել ենք բազմաթիվ, բազմազան պրոբլեմներ, որոնք հաղթահարելով, քայլ առ քայլ առաջ ենք գնում: Այս պահի դրությամբ Էրիկը պարզ գիտակցություն ունի, խոսում է: Մինչեւ նախորդ օրը նա տրախոստոմիկ խողովակով էր, այսինքն` շնչափողի մեջ խողովակ էր դրված եւ դրանով էր շնչում: Մենք դա երկու օր առաջ հեռացրել ենք, հիմա ինքնուրույն շնչում է, սնվում է: Ունենք ընթացիկ խնդիրներ: Առաջինը իհարկե ձախ թոքի կարգավիճակն է, որտեղ որոշակի պրոբլեմներ կան: Փորձում ենք դրանք հաղթահարել: Կան հետվիրահատական վերքեր, որոնք երկրորդային ձգումով են լավանում, դրանց ենք հետեւում: Կա նաեւ ձախ կոնքազդրային հոդի պրոբլեմը, որն իհարկե ոչ այս էտապում լուծվելիք խնդիր է: Պետք է իրավիճակը հստակ կերպով բարելավվի, ինքը չունենա ոչ մի վերքային մակերես, թոքի կարգավիճակը պետք է լավ լինի, որ մենք կարողանանք այդ վիրահատական միջամտությունն իրականացնել»: Դա հնարավոր է կազմակերպվի ամիսներ անց: Վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու մասին նույնպես դեռ վաղ է խոսել: Արմեն Մուրադյանը կարծիք հայտնեց, որ կոնքազդրային հոդի վիրահատության նպատակով Էրիկին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: «Մեզ մոտ բավականին մեծ փորձ ունեն նմանատիպ վիրահատության: Բարեհաջող կատարվում է այդ վիրահատությունը եւ լավագույն արդյունքներ են լինում»,- փաստեց նա: Հ.Գ. Այն մարդկանց, որոնք ցանկություն կունենանֆինանսական աջակցություն ցուցաբերել Էրիկ Բաբայանին,փոքր-ինչ թեթեւացնել նրա հարազատների ուսերին ծանրացածհոգսը, տեղեկացնենք, որ բացվել է հաշվեհամար: Առայժմ դաչի հրապարակվել եւ որեւէ փոխանցում չկա արված:Հաշվեհամարը հետեւյալն է. ARTSAKHBANK ARMENIA KARAPETYAN ALVINA USD - 22323001311000 (դոլար) AMD - 22303117688402 (դրամ)

դիտվել է 95 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am