Ո՞ւր են Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարները

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել է 180 մլն ԱՄՆ դոլարով կամ 86 մլրդ 136 մլն դրամով։ Պայմանագրի համաձայն, գնի կեսը՝ 90 մլն դոլարը (43 մլրդ 68 մլն դրամը) գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը՝ 2015թ. հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը պետք է վճարի գործարքի ավարտման օրվանից մեկ տարի անց, այսինքն՝ այս տարվա հուլիսի 30-ին։ Վերջերս հրապարակվել են 2015թ. ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին վիճակագրական տվյալները, որտեղ, սակայն, արտացոլված չեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարները։ Այնինչ, Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի գործարքը համարվում է ուղղակի ներդրում, ու պետք է այդ թիվը «երեւար» նաեւ փաստաթղթերում՝ որպես ԱՄՆ-ից արված ներդրում։ ԱՎԾ հրապարակման համաձայն՝ 2015թ. ընթացքում ՍՄՆ-ը Հայաստանում իրականացրել Է 11 մլրդ 3863 մլն դոլարի ներդրում, որից 8 մլրդ 231.8 մլն դրամը՝ ուղղակի ներդրում։ Այսինքն՝ Որոտանի ՀԷԿ-ի գնի կեսը՝ 43 մլրդ 68 մլն դոլարը «չի երեւում» ներդրումների մասին փաստաթղթում։ Սա առնվազն տարօրինակ է։ Առավել եւս, երբ ՀՀ իշխանությունները չեն մանրամասնում, թե ո՞ւր են գնացել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարները, ի՞նչ նպատակով են ծախսվել։ Միայն հայտնի է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարների մի մասն ուղղվել է նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը կառավարության կողմից փոխհատուցելուն, դեռ 2015թ. օգոստոսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր, թե Հայաստանի կառավարությունը Էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու է «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվոդ գումարներից։ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «ՉԻ» հարցմանն ի պատասխան նշել է, թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարը փոխանցվել է: Թե ի՞նչ նպատակներով է ծախսվել գումարը. «ՉԻ» հարցմանը էներգետիկայի նախարարությունից չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am