Սուրիկ Խաչատրյանը լուրջ հետազոտությունների է ենթարկվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է ենթարկվում։ «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել և պարզել, թե ինչից Է գալիս թուլությունը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։ Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել մրսածաթյան պատճառով ոչ բարձր ջերմությամբ և թուլության զգացողությունով։ Նախօրեին նա մի շարք հետազոտությունների Էր ենթարկվել։ Մեր հարցին հետազոտությունների արդյունքում ի՞նչ պարզվեց՝ Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած՝ լուրջ հիվանդություն չենք գտնում։ Դրա համար որոշել ենք այլ լուրջ հետազոտություններ անել։ Եկել Է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք Էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»։ Հարցին հնարավո՞ր Է մարզպետը թոքաբորբ Է տանում բժիշկը պատասխանեց, որ սկզբում իրենք ևս նման մտավախություն են ունեցել, սակայն հետազոտությունը չի ապացուցել. «Մենք ձմռանը ահավոր հիվանդներ ունեցանք թոքաբորբով, դրա համար այդ մտավախությունը կար։ Այսօր Էլ նորից ռենտգեն արեցինք, ինչ-որ փոքրիկ օջախներ տեսնում ենք, բայց դա թոքաբորբի պատկեր չի տալիս։ Երևի մրսածությունից հետո բրոնխիտի սրացում Է ավելի շատ»։ Բժշկի խոսքով, եթե նոր խնդիրներ չլինեն Խաչատրյանը հնարավոր Է դուրս գրվի այսօր տանը բուժումը շարունակելու համար»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am