Երբ իշխանությունը կամքից զուրկ է. ինչո՞ւ չպահանջեցին, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ պատրաստ են հունիսին հանդիպել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: «Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է համանախագահների հայտարարությունում: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի շուրթերով միանշանակ ազդարարեցին, որ ԼՂՀ խնդրի շուրջ չի կարող արդյունավետ բանակցություն տեղի ունենալ, առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության: Թվում էր, թե այդ ամենից հետո ՀՀ իշխանությունները խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն միայն Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց հետո: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ. «Մենք միշտ ասում ենք, որ պետք է լիարժեք ձեւաչափը վերականգնվի, պարզապես համապարփակ կարգավորման համար այլ տարբերակ չկա: Բայց դեռեւս Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի մեզ մոտ չվերականգնվի բանակցային գործընթացի ձեւաչափը: Ինչքան ես գիտեմ, եւ հայտարարվել է՝ համանախագահները կրկին փորձելու են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Արցախի մասնակցությունը օրակարգում է, բայց այս հանդիպման ընթացքում Արցախը չի մասնակցելու»,- ասաց Բաբայանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am