Սերժ Սարգսյանի հարուստ օգնականը. ինչպես է երիտասարդը հասցրել միլիոնատեր դառնալ. armlur.am

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել: Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում իբրեւ եկամուտ նշել է աշխատավարձը, որն ամսական կազմում է մոտ 627 հազար դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 48 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 17 մլն 470 հազար դրամ շահաբաժնի ստացում: Անցած տարվա վերջին նրա փոխառությունները կազմել են 387 մլն 319 հազար դրամ: Սա էլ դեռ ամենը չէ: Սերժ Սարգսյանի օգնականն անցած տարի 41 մլն դրամով գնել է «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա: Նրա կնոջ՝ Սոնա Առաքելյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 135 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ Բերբերյանի կինը հայտարարագրել է աշխատավարձ՝ ամսական մոտ 216 հազար դրամ: Սակայն առավել ուշագրավ է, որ Բերբերյանի թոշակառու մայրը 156 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել, իսկ նրա փոխառությունը 2015-ի վերջին կազմել է 125 մլն դրամ: Բերբերյանի մայր նաեւ հայտարարագրել է, որ անցած տարի 535 հազար դոլար նվեր է ստացել: Պաշտոնյայի զավակը` Արիս Բերբերյանը, որը դրամական միջոց եւ եկամուտ չի ունեցել, անցած տարի երկու հատ «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 20 հազար դոլար, եւ հետագայում դրանք վաճառել է:  

դիտվել է 1641 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am