Խմբակային ծեծկռտուք և վիճաբանություն Էջմիածնում. հնչել է կրակոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ հունիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը պարզելու նպատակով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր և կարճ ժամանակում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Այսօր` վաղ առավոտյան, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով` վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկվել էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 15 տան բնակիչ, 25-ամյա Էդուարդ Զարբաբյանը, Էջմիածին քաղաքի Պուշկինի փողոցի 2/գ տան բնակիչներ, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գալստյանը, 27-ամյա Արտակ Գալստյանը և Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հովհաննես Թորոսյանը: Ոստիկանները այնուհետև օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության և ծեծկռտուքի մեջ են մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած և ապօրինի պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակել է վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 2/ա տան բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Հարությունյանին պատկանող Պրիորա Մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ ոստիկանությունում նշված անձինք փորձում էին իրենց կարճ խելքով ոստիկաններին համոզել, որ ոչ մի ծեծկռտուք, վիճաբանություն ու կրակոց չի եղել, Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերում են Պրիորա մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել է հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք: Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ: Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մելիքյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը: Գ. Շամշյանի տեղեկույթուններով` Ա. Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ. քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք- զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով;: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am