Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում. Գոնզալո Գուարչ

Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իսպանացի գրող, հայկական թեմատիկայով 4 գրքի հեղինակ Գոնզալո Գուարչը: «Տեսա, թե Հայաստանում ինչ ուրախություն է տիրում Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմամբ պայմանավորված: Գերմանիայի կողմից 1915 թվականի դեպքերը Հայոց ցեղասպանություն ճանաչելը շատ կարևոր է: Դա առաջընթաց պետք է համարել, որովհետև կարող էր և ոչինչ տեղի չունենալ, աշխարհը կարող էր լռել: Այստեղ ես կցանականամ մի բան ասել, եթե տարիներ անց Գերմանիան մնա պարզապես ցեղասպանությունը ճանաչած երկիր, ես որպես քաղաքացի կասեմ, որ դա քիչ է»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ասաց Գոնզալո Գուարչը: Նա նշեց, որ այսօր էլ դաժան իրողություններ են տեղի ունենում, որոնց պետք է համարժեք արձագանքել: Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից` իսպանացի գրողը նշեց, որ այնտեղ պատերազմ է, որի պատճառով վտանգված է խաղաղ բնակչությունը, հետևաբար պետք է գործնական քայլեր իրականացնել: «Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 101 տարի անց, արդյո՞ք բավարար է առերսվել միայն պատմական իրականության հետ, չկա՞ ճիշտ գնահատական տալու անհրաժեշտություն Ղարաբաղում տեղի ունեցածին, Թալիշում անզեն գյուղացիներին սպանելու վերաբերյալ, թե՞ դրա համար ևս 100 տարի պետք է անցնի». լրագրողի այս դիտարկմանը իսպանացի գրողը նշեց, որ իրականությունը միշտ անարդար է: «Ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Գիտենք, որ սահմանին զոհվում են երիտասարդներ, բոլորս էլ  գիտենք, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, շատերը գիտեն Թուրքիայի և Արդբեջանի խորը կապերի մասին: Երբ մարդը հասկանում է և ոչինչ չի անում, ապա դա անգործություն է: Այժմ եվրոպական քաղաքականությունն անգործության է մատնված: Հայկական հարցն ազնիվ, ճշմարիտ հարց է և քաղաքագետները, գործիչներն այս ամենը պետք է խորքից հասկանան ու գործեն: Այժմ դեմոկրատական մի շարք երկրներում խոսում են հավասարությունից, առաջադեմ գաղափարներից, բայց մոռանում են, որ կան փոքր պետություններ, որոնք դժվար պայմաններում են ապրում»,­ասաց Գոնզալո Գուարչը: Գոնզալո Գուարչը հայկական թեմատիկայով 4 գրքերի հեղինակ է: Հայոց պատմությունն ուսումնասիրելու գործում դերակատարություն է ունեցել մի հայ կին, ով ապրում էր Ժնևում: Գոնզալո Գուարչը պատմում է, որ ժամանակին գիրք է գրել քրդերի մասին: Այդ գիրքը կարդացել էր մի հայ կին, ով, Ժնևում տեսնելով իսպանացի գրողին, ասել էր` դուք այն մարդն եք, ով պետք է գրի իմ ազգի մասին: Դրանից հետո իսպանացի գրողը սկսել է ուսումնասիրել Հայոց պատմությունը, հայ ազգի հետ կապերն ամրապնդվել են Հայաստան այցելությամբ: Եվ հիմա, իր գրքերը տարբեր լեզուներով թարգմանելով, աշխարհին ներկայացնում է Հայոց ցեղասպանության հետ կապված իրողությունը, դրան հաջորդող ժամանակաշրջանը: Գոնզալո Գուարչը պարգեւատրվել է ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության, ՀԲԸՄ և Երեւանի պետհամալսարանի կողմից: Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախորդ տարի Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Գոնզալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպը: Նույնպես նախորդ տարի ԱՄՆ­ում լույս է տեսել Գուարչի «Հայկական կտակ» վեպի անգլերեն տարբերակը:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am