Քոքոբելյանի նախաձեռնությանը դեմ են

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մինչև մեկ տարի հետաձգեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին օրենքի նախագծի քննարկումները: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ներկայացնելով նախագիծը, նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը Հայաստանի համար այս ընթացքում միայն մարտահրավեր է եղել: Պատգամավորը հիշեցրեց, որ խորհրդարանում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ անդամակցության հիմնական հիմնավորումներից մեկն այն էր, որ դա բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը: «Բայց քառօրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մեր անվտանգության մակարդակը չի բարձրացել: Մենք տնտեսական առումով ևս այս միությունից օգուտներ չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարծիք հայտնեց Քոքոբելյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ եթե օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում դրվելու է քվեարկության, ապա ինքը դեմ է քվեարկելու: «Ես կարծում եմ, որ ձեր հիմնավորումները բավարար չեն, որպեսզի մենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսենք: Ես չեմ կարծում, որ մենք այս խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվրասիական տնտեսական միությունը դեռևս գտնվում է կայացման փուլում, և մենք չենք կարող այդ միությանն անդամակցության ընդ ամենը մեկ տարվա արդյունքներով ինչ-որ եզրակացությունների հանգել և նման որոշում կայացնել: Իհարկե, կայացած միությունից էլ դուրս գալու հարց քննարկում են, սա բնական գործընթաց է՝ բոլոր պետություններն ունեն ինչպես մուտքի, այնպես էլ ելքի իրավունք, սակայն հիմա մենք չենք կարող մեզ համոզել, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը մեզ համար ավելի լավ կլինի: Հաստատ ավելի լավ չի լինի: Մենք պետք է մեր խնդիրները հաղթահարենք այս միության շրջանակներում, մեր շահերը պետք է առաջ տանենք այս միության շրջանակներում: Ես ասել եմ, որ առաջիկա 4 տարիների ընթացքում պետք է կարողանանք առավելագույն օգուտներ քաղել Եվրասիական տնտեսական միությունից: Եթե չենք կարողանում քաղել օգուտներ, ապա որևէ մեկը մեր ձեռքը չի բռնել, և մենք ցանկացած պահի կարող ենք դուրս գալ այդ միությունից»,- նշեց պատգամավորը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է, որպեսզի այս փուլում Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսի: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ասել է, որ դա քաղաքական սխալ էր: Նրա խոսքով՝ ինքը հիմա էլ է դա քաղաքական սխալ համարում, սակայն նկատեց, որ քաղաքական սխալներն ուղղելու լավագույն տարբերակը չէ լրիվ հակառակ որոշումը կայացնելը: Փաշինյանը հավելեց, որ կողմ չէ, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույցում որոշումները կայացվում են կոնսենսուսով: «Այսինքն, եթե Հայաստանը որևէ որոշման դեմ լինի, այդ որոշումը չի կարող ընդունվել: Չի բացառվում, որ Ադրբեջանը ցանկություն ունի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը կարող է դեմ արտահայտվել դրան, թույլ չտալ այդ անդամակցությունը՝ անհրաժեշտության դեպքում նաև բոյկոտելու եղանակով»,- ասաց Փաշինյանը:  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am